18:54 15.02.2025
Յոթնյակի (G7) երկրները աջակցում են Սիրիայում անցումային համապարփակ քաղաքական գործընթացին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների ոգով։ Այս մասին ասված է ասոցիացիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։
«Յոթնյակի խումբը ողջունում է 2025 թվականի փետրվարի 13-ին Ֆրանսիայի կողմից կազմակերպված Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսի արդյունքը, վերահաստատում է իր հավատարմությունը Սիրիայի ժողովրդին և աջակցությունը ներառական քաղաքական անցումային գործընթացին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ոգով»,- ասված է ՏԱՍՍ-ի տեքստում։
G7-ի արտգործնախարարները դրական են համարել նաև Լիբանանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ նախագահական վերջին ընտրությունները, վարչապետի նշանակումը և նոր կառավարության ձևավորումը։
14:42 21.02.2025
Մալաթիայի ոստիկանները մեքենայի կողային հայելու գողության դեպք են բացահայտելՓետրվարի 20-ի կեսօրին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 45-ամյա տղամարդը հայտնել էր, որ գողացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 47-ամյա տղամարդը։ Նա […] ...
14:38 21.02.2025
Ֆինանսների նախարարն ու ՀՊՏՀ ռեկտորը ստորագրել են համագործակցության հուշագիրՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր: Այն նպատակաուղղված է տնտեսագիտության և գործարար վարչարարության բնագավառներում մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ձևավորմանը: Նախարար Հովհաննիսյանը շրջայց է կատարել համալսարանի […] ...
14:24 21.02.2025
Համբուրգում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունվարի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից համատեղ կազմակերպված «New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor» համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը: Ելույթի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ […] ...
14:17 21.02.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականը որակավորման փուլն ավարտել է հաղթանակով. ԱԱ-2027Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հյուրընկալվելիս 91-70 հաշվով հաղթել է Ալբանիայի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել իսպանական «Վալենսիայի» և Հայաստանի հավաքականի ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսը, որը վաստակել է 34 միավոր: Հայաստանի հավաքականն ընտրական փուլում երկու անգամ հաղթել է Ալբանիայի թիմին և նույնքան անգամ պարտվել Ավստրիայի ընտրանուն […] ...
14:09 21.02.2025
Պեսկով. Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համարՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել և մնում է այդպիսին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար»,- ընդգծել է նա։ ...
14:00 21.02.2025
Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […] ...