Հորդորում ենք լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ ՆԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
--2.91 oC

Հորդորում ենք լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ ՆԳՆ

15:22 15.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 14-ին և 15-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացել է ձյուն, տեղումները շարունակվում են։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են.  ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա

13:45 21.02.2025

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին: ...

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

13:38 21.02.2025

Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀ

Այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […] ...

Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում

13:30 21.02.2025

Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»:     ...

Ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

13:23 21.02.2025

Ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...

Հանրապետության ամբողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է առատ ձյուն

13:16 21.02.2025

Հանրապետության ամբողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է առատ ձյուն

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։ Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շատ ուժեղ, 25-ին կեսօրից […] ...

UFC-ն նախապատրաստում է Իսլամ Մախաչևի և Իլյա Տոպուրիայի միջև մենամարտը

13:10 21.02.2025

UFC-ն նախապատրաստում է Իսլամ Մախաչևի և Իլյա Տոպուրիայի միջև մենամարտը

UFC-ն նախապատրաստում է փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Իլյա Տոպուրիայի մենամարտը: Ծրագրի համաձայն՝ 28-ամյա Տոպուրիան չեմպիոնական գոտու համար պետք է մենամարտի կա՛մ ամռանը, կա՛մ տարվա վերջում: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան զիջում է տիտղոսը և տեղափոխվում է թեթև քաշային կարգ: Վերջերս վրացի […] ...

BACK_TO_TOP