Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+20.09 oC

Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր

17:36 14.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

«Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են նաև հանրային մասնակցությունն ու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով հուշարձանապահպան նախաձեռնություններին աջակցելու ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը:

Շեշտելով պետության հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ բարերար Արման Մայիլյանը կարևորել է հուշարձանի վերականգնման ընթացքը, որն իրականացվելու է՝ համապատասխան սահմանված ընթացակարգերի:

Ըստ հուշագրի՝ ԿԳՄՍ նախարարությունը կտրամադրի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը, սահմանված կարգով դրանք կքննարկի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և կտրամադրի եզրակացություն, աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն: Բարերարն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի վերականգնման աշխատանքները, նախարարությանը կտրամադրի հեղինակային, տեխնիկական հսկողությունների և կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերը՝ նախատեսվող աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումները. ՊՆ

14:37 16.03.2025

Հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումները. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումներից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԱՄՆ-ում ոստիկանը պիցցա է առաքել հաճախորդին, երբ առաքիչը վախեցել է ալիգատորից

14:18 16.03.2025

ԱՄՆ-ում ոստիկանը պիցցա է առաքել հաճախորդին, երբ առաքիչը վախեցել է ալիգատորից

Ոստիկանը պիցցա է հասցրել ամերիկուհուն առաքչի փոխարեն, որին վախեցրել էր ալիգատորը, հայտնում է ABC News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 9-ին Ֆլորիդայի Բրեդենթոն քաղաքում։ Վախեցած առաքման վարորդը ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ տեսել է գրեթե 8 ոտնաչափ (2,5 մետր) ալիգատոր River Isles շրջանում: Զանգահարողի խոսքով՝ սողունը թաքնվել է տան մոտ կայանված մեքենայի տակ, որտեղ […] ...

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

14:04 16.03.2025

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս […] ...

Մբապեն գերազանցել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի ռեկորդը

14:01 16.03.2025

Մբապեն գերազանցել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն «սերուցքայինների» կազմում առաջին մրցաշրջանում խփած գոլերով գերազանցել է բրազիլացի Ռոնալդուին։ Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: 26-ամյա ֆրանսիացին Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել 17-րդ և 23-րդ րոպեներին։ Այդ հարվածները Մբապեի համար 30-րդ և 31-րդն էին այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում: Լավագույն ռմբարկուների մրցավազքում […] ...

Al Araby. Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

13:43 16.03.2025

Al Araby. Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար, եթե Վաշինգտոնն նման մտադրություն հայտնի: Այս մասին քաթարյան Al Araby հեռուստաալիքին հայտնել է ապստամբների անանուն ներկայացուցիչը։ «Ամերիկյան ագրեսիան չարդարացված հարձակում է և մեր ինքնիշխանության խախտում: … Բանակցությունների խողովակները կարող են բացվել, մենք միշտ պահպանել ենք երկխոսությունը»,- հեռուստաալիքին ասել է շարժման […] ...

«Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով դասընթացներ

13:29 16.03.2025

«Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով դասընթացներ

Մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի ծառայողների կողմից, բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․ Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվել են տեսական և գործնական դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով: Դասընթացների նպատակն էր ապահովել թանգարանի աշխատակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում՝ դրանց ճիշտ արձագանքման, […] ...

BACK_TO_TOP