17:30 14.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Վարույթի արդյունքում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել, իսկ մի շարք դեպքերում չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Մասնավորապես՝ երկու անգամ նույն քրեական վարույթով Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել հատուկ վերանայման բողոք թերություններով, որը մեկ անգամ վերադարձվել է դատարանի կողմից, իսկ երկրորդ անգամ՝ թողնվել առանց քննության: Բացի այդ՝ քրեական վարույթներով նախաքննությունն անհարկի ձգձգվել է, դատախազական ներգործության միջոցների կիրառման ակնհայտ հիմքերի առկայության պայմաններում չի կիրառվել ներգործության որևէ միջոց, ինչպես նաև հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել:
Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի փետրվարի 7-ին ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:
Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:
Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:
Գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամանով՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով և վերջինս փոխադրվել է դատախազության դատախազի պաշտոնին:
16:17 09.04.2025
Մբապեն գրառում է արել «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունից հետո«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» խոշոր հաշվով պարտվելուց հետո Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։ «Ռեալի» երկրպագուներին կոչ եմ անում հավատալ մեզ մինչև վերջ»,-գրել է ֆրանսիացին։ ...
16:10 09.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ ապրիլի 2-ին և 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
16:02 09.04.2025
Առողջ ապրելակերպի շաբաթ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցումԴպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Ողջ […] ...
15:55 09.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, գումարՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի […] ...
15:48 09.04.2025
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթել է «Ռեալին»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ «Արսենալից» տուգանայինից կատարած հարվածով գեղեցիկ երկու գոլ է խփել Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Միկել Մերինոն։ Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ ...
15:40 09.04.2025
Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններըՆախագծով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն՝ որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար` նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող […] ...