Տղան պատմել է զգացողությունները, երբ սապատավոր կետը կուլ է տվել իրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.09 oC

Տղան պատմել է զգացողությունները, երբ սապատավոր կետը կուլ է տվել իրեն

13:04 14.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սապատավոր կետը փորձել է կուլ տալ փչովի նավակով լողացող չիլիացուն, հայտնում է Associated Press-ը (AP):

24-ամյա Ադրիան Սիմանկասը փետրվարի 8-ին հոր հետ նավով զբոսնում էր Մագելանի նեղուցում՝ Պատագոնիա շրջանի մոտ:

Ինչ-որ պահի ջրից դուրս է եկել սապատավոր կետը, որը մի քանի վայրկյան կուլ է տվել տղամարդուն, ապա թքել է նրան:

Սիմանկասը պատմել է, որ հայտնվել է կաթնասունի խոռոչում և լսել տարօրինակ ձայներ: Երիտասարդը պատմել է, որ սարսափել է, երբ նորից հայտնվել է ջրի մեջ և անհանգստացել է, որ կետը հարձակվելու է հոր վրա: Նրան հաջողվել է տեսախցիկով նկարահանել կաթնասունի հարձակումը որդու վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

11:07 18.04.2025

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13կմ երկարության ճանապարհը։ Առաջին փուլում կիրականացվեն հողային աշխատանքներ, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

10:45 18.04.2025

«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

Opta-ի մասնագետները քառորդ եզրափակիչ փուլի ավարտից հետո գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ Ըստ հաշվարկների՝ «Արսենալը» ներկայումս մրցաշարի գլխավոր ֆավորիտն է: Թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 28.7 տոկոս։ Երկրորդ տեղում է «Ինտերը»՝ 25.5 տոկոսով, իսկ ՊՍԺ-ն 24 տոկոսով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ուշագրավ է, որ ամենացածր շանսերն ունի […] ...

Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

10:37 18.04.2025

Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և մարզի պարեկների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Վաղարշապատի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է […] ...

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

10:30 18.04.2025

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։ Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

10:21 18.04.2025

Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խուսափել է լուրջ վնասվածքից, գրում է As-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կոճի վնասվածք էր ստացել, սակայն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ «Ռեալը» գավաթի խաղարկության եզրափակչում ապրիլի 26-ին կմրցի «Բարսելոնայի» դեմ։ ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

10:13 18.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

BACK_TO_TOP