03:04 14.02.2025
Ռոբերտ Քենեդի կրտսերը ստանձնել է ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS-ը:
Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ամերիկացի առաջնորդը վստահեցրել է, որ Քենեդի կրտսերը «երեխաների առողջության, խոսքի ազատության, ժողովրդավարության և խաղաղության եռանդուն պաշտպան է»։
Նույն օրն, ավելի վաղ, ԱՄՆ Սենատը Քենեդի կրտսերին հաստատել էր ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում։ Նրա օգտնին քվեարկել էր 52, դեմ՝ 48 սենատոր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել էր Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնում անցյալ տարվա նոյեմբերի 15-ին։
71- ամյա Ռոբերտ Քենեդի կրտսերը ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին է։ Նա մինչև 2023-ն անդամակցել է Դեմոկրատական կուսակցությանը։ 2023 թվականի հոկտեմբերին նա հայտարարել էր, որ, որպես անկախ թեկնածու, մասնակցելու է ԱՄՆ նախագահի ընտրություններին։ Քարոզարշավի ժամանակ Քենեդի կրտսերը խոստացել էր, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձն Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։
2024-ի օգոստոսին նա հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու և Թրամփին աջակցելու մասին:
00:06 21.02.2025
Ինչո՞ւ է Ադրբեջանը 5 տարի փակ պահում իր ցամաքային սահմաններըԱդրբեջանը պատրաստվում է վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Վրաստանի հետ: Հիշեցնենք՝ արդեն 5 տարի է Ադրբեջանը փակ է պահում իր ցամաքային սահմանները բոլոր հարևանների հետ: Ինչո՞ւ էր փակել սահմանները ու ինչո՞ւ է բացում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թարմ տեղեկությունների համաձայն, հավանաբար մայիսի 1-ից մարդատար երկաթուղային այդ փոխադրումները կվերականգնվեն: Համենայն դեպս այդ մասին է վկայում […] ...
23:56 20.02.2025
Վաղը մանկապարտեզներն աշխատելու են․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավան վարչական շրջանից դեյսբուքի ուղիղ միացմամբ ներկայացրել է իրավիճակը մայրաքաղաքում։ Քաղաքապետն ասել է, որ կան խցանումներ Արաբկիր վարչական շրջանում։ Հիշեցնելով ԿԳՄՍ նախարարի որոշումը, որի համաձայն՝ վաղը դպրոցներում դաս չի լինելու, Ավինյանը հայտարարել է, որ վաղը մանկապարտեզները աշխատելու են, որ ծնողները, որոնք գնալու են աշխատանքի, հնարավորություն ունենան երեխաներին թողնել։ «Բայց կոչ ենք […] ...
23:46 20.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից […] ...
23:43 20.02.2025
Սկուտեղի վրա Արցախը մատուցեցին Ադրբեջանին, մեղավոր են բոլորը. Գագիկ Սաֆարյան1988 թ․ այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նիստում ընդունվեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Երևանում այդ օրը ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: 1988-ի փետրվարի 20-ը ընդունված է նշել որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր: Այդ օրվանից անցել է ուղիղ 37 տարի: Ի՞նչ ենք ձեռք […] ...
23:39 20.02.2025
Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան․ ՏԿԵՆԺամը 23։30֊ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ու ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կաշխատեն ամբողջ գիշեր՝ արտակարգ ռեժիմով»,- գրել է նա։ ...
23:32 20.02.2025
Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով․ ԿԳՄՍ նախարարՀաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ ...