ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 02 2025
  • $
    396.23
  • RUBLE
    4.35
  • 414.62
WEATHER
+4.09 oC

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորությունները

23:10 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»՝ հանդիպելու ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված յոթամյա ռազմավարական ծրագրին, որն ուղղված է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներին: Այդ համատեքստում քննարկվել է Կառավարության կողմից այսօր ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշումը, որը հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններին միաժամանակ օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը զգալիորեն կխթանի ոլորտի զարգացումը։

Քննարկվել է նաև «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» որոշումը, որով սահմանվել են R&D-ն որպես այդպիսին որակելու չափանիշները և դրա որակման կարգը, ձևավորվելու է գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով, հաստատվելու է հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը:

Արամ Սալաթյանն ընդգծել է օրենքի կարևորությունը և Ինժեներական ասոցիացիայի պատրաստակամությունը՝ աջակցելու օրենքը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Իր հերթին, Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ իրականացված քայլերն արդեն իրական ազդեցություն ունեն և նպաստելու են տեխնոլոգիական ոլորտի էական առաջխաղացմանը։

Խոսվել է նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներից, քննարկվել են դրանց լուծման տարբերակներն ու հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առկա մարտահրավերները և զարգացման տեսլականը։ Նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները առանձին ձևաչափերով՝ աջակցելու բարձրացված խնդիրների լուծմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։

Այնուհետև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և շինարարների ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաք»-ի տարածքով, այցելել բիզնես աքսելերատորի շենք: Նախարարին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը պատրաստ է բանակցություններ վարել Պուտինի հետ

00:50 19.02.2025

Մակրոնը պատրաստ է բանակցություններ վարել Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել։ «Իհարկե, ես նորից կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նման խոսակցությունն օգտակար լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային մամուլին տված հարցազրույցում, որը հրապարակվել է La Depeche թերթում։ ...

Արարատի մարզում «Opel»-ը բախվել է շինության պատին և փլուզել այն. կա զnh

00:31 19.02.2025

Արարատի մարզում «Opel»-ը բախվել է շինության պատին և փլուզել այն. կա զnh

Փետրվարի 18-ին, ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական […] ...

Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիոնատեր

00:16 19.02.2025

Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիոնատեր

ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել: Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և […] ...

Ինչո՞ւ է Ժյուլ Կունդեն մնացել պահեստայինների նստարանին

00:06 19.02.2025

Ինչո՞ւ է Ժյուլ Կունդեն մնացել պահեստայինների նստարանին

«Բարսելոնայի» աջ պաշտպան Ժյուլ Կունդեն «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի հերթական տուրի հանդիպմանը պահեստայինների թվում է մնացել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի նախախաղային զրույցից ուշանալու համար, հաղորդում է Barca Universal-ը: «Կունդեն պահեստայինների թվում է մնացել ներքին որոշմամբ»,- ասել է Հանսի Ֆլիկը: Ֆրանսիացի պաշտպանի փոխարեն մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Էկտոր Ֆորտը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – […] ...

Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը

23:56 18.02.2025

Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը

Փետրվարի 18-ին Հայաստանի նախաձեռնությամբ կայացավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Չինաստանի, Պերուի ներկայացուցիչները։ Այս մասին նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին 2024թ․ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական […] ...

Աբխազիայի հայկական գյուղերում ուժեղացված պարեկություն է իրականացվում հայերի հանդեպ հնչող սպառնալիքների ֆոնին

23:42 18.02.2025

Աբխազիայի հայկական գյուղերում ուժեղացված պարեկություն է իրականացվում հայերի հանդեպ հնչող սպառնալիքների ֆոնին

Աբխազիայի հայաբնակ շրջաններում իրավճակը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ թիմը որոշեց մեր հայերնակիցներին մեղադրել սեփական պարտության համար: Հայերի հասցեին հնչեցին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Իրավապահ մարմինները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում վտանգը չեզոքացնելու նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահական ընտրույթունների առաջին փուլում […] ...

BACK_TO_TOP