22:17 13.02.2025
Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։
Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։
Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի կողմից։
03:04 14.02.2025
Քենեդի կրտսերը ստանձնել է ԱՄՆ Առողջապահության նախարարի պաշտոնըՌոբերտ Քենեդի կրտսերը ստանձնել է ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS-ը: Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ամերիկացի առաջնորդը վստահեցրել է, որ Քենեդի կրտսերը «երեխաների առողջության, խոսքի ազատության, ժողովրդավարության և խաղաղության եռանդուն պաշտպան է»։ Նույն օրն, ավելի վաղ, ԱՄՆ Սենատը […] ...
02:22 14.02.2025
Վարչապետը ժամանել է ՄյունխենՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մյունխենից: ...
02:13 14.02.2025
HBO-ն աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրաHBO-ի դրամատիկական նախագծերի ղեկավար Ֆրանչեսկա Օրսին հայտնել է, որ ստուդիան աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա: Այս մասին հայտնել է Deadline-ը։ «Մենք ունենք այլ սփին-օֆֆեր, որոնց վրա մենք աշխատում ենք հենց հիմա, դրանցից մեկը, ես չեմ մանրամասնի, շատ խոստումնալից է, և դա դեռևս Թարգարիենի գիծն է: Կան մի շարք այլ սփին-օֆֆեր, մենք իսկապես […] ...
01:22 14.02.2025
Հրապարակվել է կործանված AZAL ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների ամբողջական վերծանումը«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի անձնակազմն ինքնուրույն որոշել է թռչել Բաքու, ապա՝ Ակտաու։ Խոսակցության ամբողջական վերծանումը հրապարակել է Baza.io-ն: Ձայնագրությունները ցույց են տալիս, որ Գրոզնիում վայրէջք կատարելուց առաջ օդաչուների խցիկում խուճապ է եղել. անձնակազմը պատրաստ չի եղել աշխատել GPS ազդանշանի բացակայության կամ դրա խաթարման պայմաններում։ Երկրորդ օդաչուն խոստովանել է, որ երբեք չի կատարել NDB կառավարում (заход […] ...
00:35 14.02.2025
Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումներըՓետրվարի 13-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորեց Կիպրոսի […] ...
00:23 14.02.2025
«Յուտա Ջազն» ընդհատել է «Լոս Անջելես Լեյքերսի» հաղթարշավըԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» արտագնա խաղում 119-131 հաշվով պարտվել է «Յուտա Ջազին»: Հյուրերի աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը վաստակել է 18 միավոր, իսկ նորեկ Լուկա Դոնչիչը՝ 16: Մինչև այս պարտությունը «Լոս Անջելես Լեյքերսը» 6 խաղից բաղկացած հաղթանակների շարք էր գրանցել, վերջին հաղթանակն էլ տարել էր հենց «Յուտա Ջազի» հետ […] ...