21:43 13.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։
«Նախագահ Պուտինն ասաց, որ բոլորը լսեն, որ սա շատ կարևոր օր է մեզ համար: Այս օրը հատկապես կարևոր է ներկա պայմաններում, այն հակամարտությունների և մարտահրավերների պայմաններում, որոնք այժմ ապրում են ամբողջ աշխարհը և եվրոպական մայրցամաքը: Սա մի օր է, որը խորհրդանշում է ֆաշիզմի դեմ հաղթանակը։ Եվ այս թեման, ցավոք, այժմ ավելի արդիական է, քան երբևէ։ Եվ հետևաբար, եթե կան երկրներ և հատկապես մեծ երկրներ, որոնք կորոշեն մեզ հետ կիսել այս հաղթանակի ուրախությունն ու այս օրվա նշանակությունը, ապա, իհարկե, մենք և հատկապես նախագահ Պուտինը ուրախ կլինենք ողջունել նրանց Մոսկվայում»,- ասել է Պեսկովը։
Հարցին, թե արդյոք նա նկատի ունի Թրամփին, նա պատասխանել է.
«Դե, իհարկե»:
Խոսելով պատերազմի դադարեցման վերաբերյալ բանակցությունների մասին, Պեսկովը նշել է, որ Ուկրաինան այս կամ այն կերպ անպայման կմասնակցի կարգավորման բանակցություններին, բայց կլինի նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկում։
03:04 14.02.2025
Քենեդի կրտսերը ստանձնել է ԱՄՆ Առողջապահության նախարարի պաշտոնը02:13 14.02.2025
HBO-ն աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա00:23 14.02.2025
«Յուտա Ջազն» ընդհատել է «Լոս Անջելես Լեյքերսի» հաղթարշավը02:22 14.02.2025
Վարչապետը ժամանել է ՄյունխենՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մյունխենից: ...
02:13 14.02.2025
HBO-ն աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրաHBO-ի դրամատիկական նախագծերի ղեկավար Ֆրանչեսկա Օրսին հայտնել է, որ ստուդիան աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա: Այս մասին հայտնել է Deadline-ը։ «Մենք ունենք այլ սփին-օֆֆեր, որոնց վրա մենք աշխատում ենք հենց հիմա, դրանցից մեկը, ես չեմ մանրամասնի, շատ խոստումնալից է, և դա դեռևս Թարգարիենի գիծն է: Կան մի շարք այլ սփին-օֆֆեր, մենք իսկապես […] ...
01:22 14.02.2025
Հրապարակվել է կործանված AZAL ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների ամբողջական վերծանումը«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի անձնակազմն ինքնուրույն որոշել է թռչել Բաքու, ապա՝ Ակտաու։ Խոսակցության ամբողջական վերծանումը հրապարակել է Baza.io-ն: Ձայնագրությունները ցույց են տալիս, որ Գրոզնիում վայրէջք կատարելուց առաջ օդաչուների խցիկում խուճապ է եղել. անձնակազմը պատրաստ չի եղել աշխատել GPS ազդանշանի բացակայության կամ դրա խաթարման պայմաններում։ Երկրորդ օդաչուն խոստովանել է, որ երբեք չի կատարել NDB կառավարում (заход […] ...
00:35 14.02.2025
Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումներըՓետրվարի 13-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորեց Կիպրոսի […] ...
00:23 14.02.2025
«Յուտա Ջազն» ընդհատել է «Լոս Անջելես Լեյքերսի» հաղթարշավըԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» արտագնա խաղում 119-131 հաշվով պարտվել է «Յուտա Ջազին»: Հյուրերի աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը վաստակել է 18 միավոր, իսկ նորեկ Լուկա Դոնչիչը՝ 16: Մինչև այս պարտությունը «Լոս Անջելես Լեյքերսը» 6 խաղից բաղկացած հաղթանակների շարք էր գրանցել, վերջին հաղթանակն էլ տարել էր հենց «Յուտա Ջազի» հետ […] ...
00:16 14.02.2025
Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի հերթական միջազգային հայցը Հայաստանի դեմԱդրբեջանը Հայաստնի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան: Ի՞նչ հայց է այն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը 1979թ.-ին ընդունված Բեռնի կոնվենցիայի մասին է, որը վերաբերում է վայրի բնությանը հասցված վնսաներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ սա պատմության մեջ առաջին հայցն է այդ կոնվենցիայի հիման վրա: Պնդում են, թե իբրև […] ...