17:17 13.02.2025
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ և այլ զինամթերք:
«Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:18 13.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:16 13.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:10 13.02.2025
ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք». քննարկվել են տեխնոլոգիական ընկերությունների համար օրենսդրական նոր հնարավորություններըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»՝ հանդիպելու ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր […] ...
22:58 13.02.2025
Չի կարելի ասել, որ ես արդեն բարձր եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակից․ ՍպերցյանՀայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղամակարդակի մասին։ «Չի կարելի ասել, որ ես արդեն բարձր եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակից։ Չի կարելի արժեզրկել այս առաջնությունը։ Այստեղ խաղում են ուժեղ ֆուտբոլիստներ, աշխատում են որակյալ մարզիչներ։ Այո, առաջնության մակարդակն ընկել է համեմատած այն տարիների, երբ նոր էի սկսում, երբ կային եվրագավաթային […] ...
22:47 13.02.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿԵթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր և տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ունեք դրա դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ, ապա կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները՝ հետևյալ քայլերով․ Քայլ 1 Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/, ապա […] ...
22:39 13.02.2025
Արդյոք փակուղո՞ւմ են հայ-ադրբեջանական բանակցությունները. զրույց Հայկ Սուքիասյանի հետՀայաստանը դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը, բայց Հայաստանի վարչապետը կարծում է, որ խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են: Այս մասին էր Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը, որտեղ անդրադարձ կար նաև ադրբեջանական քարոզչամեքենայի սադրիչ թեզերին: Այս թեմային «Հեռնկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: ...