Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+1.09 oC

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

16:40 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը։ Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշտապես ունեցել է UNICEF-ի աջակցությունը:

Նախարարը կարևորել է Բարնահուս կենտրոնների պատշաճ գործունեության ապահովումը՝ մասնավորապես գործող 2 կենտրոնի արդյունավետ օգտագործումը քննչական մարմինների կողմից, ինչպես նաև այլ մարզերում կենտրոնների ստեղծումը: Նա առաջարկել է շարունակել հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացները: Տուժող և վկա երեխայի հարցաքննության կազմակերպման գործընթացում երեխայակենտրոն մոտեցումների և պայմանների ապահովման միջոցառումների կազմակերպման նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվել է «Բարնահուսի մոդելի կիրառման նպատակով մասնագետների՝ հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ընդհանուր 120 մասնագետ՝ քննիչ, դատախազ, որակավորված հոգեբան, սոցիալական աշխատող և այլ մասնագետներ: Հանդիպմանն առաջարկ է հնչել աջակցել նախարարությանը քննչական գործողություններում ներգրավված հոգեբանների գործունեության, կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման հարցում:

Գործընկերների քննարկման առարկա է դարձել նաև քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահասների կրթության ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին կարևորվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից արդարադատության ոլորտի նոր ծրագրերի աջակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները

22:08 13.02.2025

Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները

Փետրվարի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգները (ՔՍՄ)։ Այս մասին նշվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեն։ Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, […] ...

SHANTNEWS

22:00 13.02.2025

SHANTNEWS

    ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

21:52 13.02.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: […] ...

Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել, եթե նման որոշում կայացվի. Պեսկով

21:43 13.02.2025

Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել, եթե նման որոշում կայացվի. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […] ...

Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ

21:21 13.02.2025

Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ

Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: ...

Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ. Երևանի քաղաքապետարան

21:13 13.02.2025

Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ. Երևանի քաղաքապետարան

Տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել: ...

BACK_TO_TOP