16:35 13.02.2025
Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ին՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ին՝ անգիտակից վիճակում: Կինը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
21:52 13.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: […] ...
21:43 13.02.2025
Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել, եթե նման որոշում կայացվի. ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […] ...
21:21 13.02.2025
Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆՄոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: ...
21:13 13.02.2025
Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ. Երևանի քաղաքապետարանՏեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել: ...
20:58 13.02.2025
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունըԾառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ ...
20:44 13.02.2025
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: ...