17:30 13.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Միլանը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է Ռոտերդամի «Ֆեյենորդին»։
Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության է մատնել «Սելթիկին»։
«Բենֆիկան» էլ 1-0 հաշվով հաղթել է «Մոնակոյին», որը երկրորդ կեսի գրեթե մեկնարկից խաղացել է 10 ֆուտբոլիստով։
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին։
22:39 13.02.2025
Արդյոք փակուղո՞ւմ են հայ-ադրբեջանական բանակցությունները. զրույց Հայկ Սուքիասյանի հետՀայաստանը դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը, բայց Հայաստանի վարչապետը կարծում է, որ խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են: Այս մասին էր Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը, որտեղ անդրադարձ կար նաև ադրբեջանական քարոզչամեքենայի սադրիչ թեզերին: Այս թեմային «Հեռնկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: ...
22:28 13.02.2025
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակըՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Տերունական տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ տարվա […] ...
22:17 13.02.2025
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչՓետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, […] ...
22:08 13.02.2025
Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարներըՓետրվարի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգները (ՔՍՄ)։ Այս մասին նշվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեն։ Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, […] ...
21:52 13.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: […] ...