Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+1.09 oC

Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը

15:53 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունը հաստատել է Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։

Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է մատուցեն ինչպես սոցիալ-հոգեբանական, այնպես էլ իրավաբանական աջակցություն՝ առաջարկվում է, որ աջակցության կենտրոնի անձնակազմը առնվազն ներառի 1 հոգեբանի, 1 սոցիալական աշխատողի և 1 իրավաբանի։ Միաժամանակ, հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունները, բռնության ենթարկված անձանց կրկնազոհացնելու վտանգը՝ նախագծով առաջարկվում է նաև սահմանել նշված մասնագետների պարտադիր վերապատրաստման պահանջ։ Առաջարկվում է նաև սահմանել, որ աջակցության կենտրոնը պետք է գործի շաբաթական առնվազն 40 ժամ։

Նշված կարգավորումները մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ-ում արդեն իսկ գործող և պետության համաֆինանսավորմամբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների փորձը։ Բացի այդ, հարկ է նկատել, որ աջակցության կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններն առավելապես առնչվում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական, սոցիալ-տնտեսական աջակցության տրամադրմանը, որոնց բնականոն և արդյունավետ իրականացումը հնարավոր է 40-ժամյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Որոշմամբ՝ աջակցության կենտրոնը պետք է ունենա շուրջօրյա հասանելի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամար։

Արդյունքում՝ կապահովվի ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը և մեթոդաբանությունը, կսահմանվեն նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առավել արդյունավետ կերպով իրականացնել մասնավոր կազմակերպությունների կողմից աջակցության կենտրոնի ծառայությունների տրամադրման որակի նկատմամբ մշտադիտարկումը։ Բացի այդ, այն կնպաստի նաև աջակցության կենտրոնների գործունեության լավարկմանը, քանի որ հստակ կլինի նրանց կողմից ծառայությունների մատուցման ընթացակարգը, բացի այդ, կսահմանվեն այն անհրաժեշտ ձևաթղթերը, որոնք կկիրառվեն աջակցության կենտրոնների կողմից իրենց ամենօրյա աշխատանքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել, եթե նման որոշում կայացվի. Պեսկով

21:43 13.02.2025

Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել, եթե նման որոշում կայացվի. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […] ...

Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ

21:21 13.02.2025

Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ

Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: ...

Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ. Երևանի քաղաքապետարան

21:13 13.02.2025

Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ. Երևանի քաղաքապետարան

Տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել: ...

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

20:58 13.02.2025

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ ...

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

20:44 13.02.2025

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետ

20:39 13.02.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...

BACK_TO_TOP