15:17 13.02.2025
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին.
«Մարդիկ ասում են, թե Հայաստանի հավաքականն ընտրելը հեշտ ճանապարհ էր։ Հայաստանը ներկայացնում եմ 2021 թ. մարտից, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունենում։ Հակառակը, այդ ժամանակ ամեն ինչ լրիվ այլ էր։
Երբեք չեմ խաղացել Ռուսաստանի որևէ հավաքականում, նույնիսկ, պատանեկան։ Հիշում եմ, երբ դեռ երկրորդ լիգայում էի խաղում ու Իվան Սերգեևի հետ լավագույն ռմբարկուներից մեկն էի, հավաքականը հանդիպումներ ուներ։ Ցանկանում էին բոլոր տղաներին հրավիրել` ուսումնասիրելու։ Ես այդ ցանկում չկայի, բայց հրավիրվել էին այնպիսի խաղացողների, որոնք, նույնիսկ, երկրորդ լիգայում փոխարինման դուրս չէին գալիս։ Ես նստել և մտածում էի. «Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ինձ էլ հրավիրեն»։ Դա համբերության վերջին կաթիլն էր։
Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականը։ Այժմ նույնպես չեմ զղջում։
Հավաքականի ընտրության հարցը քննարկել եմ նաև Արսեն Զախարյանի հետ։ Յուրաքանչյուրս մեր ճանապարհն ունենք։ Ոչ ոք մեղադրելու իրավունք չունի, բայց սա իմ կյանքն է և այն ինձ դուր է գալիս, իսկ Արսենն իրեն լավ է զգում Ռուսաստանի հավաքականում»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։
Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թ. մարտի 31-ին, 32 խաղում խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
21:43 13.02.2025
Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել, եթե նման որոշում կայացվի. ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […] ...
21:21 13.02.2025
Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆՄոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: ...
21:13 13.02.2025
Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ. Երևանի քաղաքապետարանՏեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել: ...
20:58 13.02.2025
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունըԾառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ ...
20:44 13.02.2025
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: ...
20:39 13.02.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...