14:37 13.02.2025
Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով եվրաինտեգրման վերաբերյալ օրինագծին։
Կոստանյանի խոսքով՝ երկրի ղեկավարության համար էական են ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը։
«Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Վստահաբար տեղյակ եք, որ ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարն աշխատանքային այցով նաև հյուրընկալվել էր Մոսկվայում և այնտեղ նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են եղել»,-նշել է Կոստանյանը։
20:44 13.02.2025
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: ...
20:39 13.02.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...
20:22 13.02.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՓետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
20:14 13.02.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Սայաթ-Նովայի նրբ․ 76-84 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. […] ...
19:54 13.02.2025
Կանադայի հավաքականը օվերթայմում հաղթել է Շվեդիայի թիմին․ 4 NationsՀոկեյի 4 Nations-ի առաջին տուրում Կանադայի հավաքականն օվերթայմում 4-3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի թիմի նկատմամբ: Տանտերերից դարպասի գրավմամբ են աչքի ընկել Նաթան Մակինոնը, Բրեդ Մարշանդը, Մարկ Սթոունն ու Միտչ Մարները: Հյուրերի գոլերը խփել են Յոնաս Բրոդինը, Ադրիան Կեմպեն ու Ջոել Էրիքսոնը: ...