14:26 13.02.2025
Հայաստանը զարգացնում է իր պաշտպանական կարողությունները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, զինատեսակների մրցավազքին, որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ»,- նշեց նա:
Կոստանյանը հավելել է, որ այս առաջարկն ուժի մեջ է մնում։
20:58 13.02.2025
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունըԾառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ ...
20:44 13.02.2025
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: ...
20:39 13.02.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...
20:22 13.02.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՓետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
20:14 13.02.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Սայաթ-Նովայի նրբ․ 76-84 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. […] ...