Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+1.09 oC

Պուտինն ու Թրամփը օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման ուղղությամբ աշխատանքները

13:39 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը։

«Պետությունների ղեկավարները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվել են, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:22 13.02.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:14 13.02.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Սայաթ-Նովայի նրբ․ 76-84 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. […] ...

SHANTNEWS

20:00 13.02.2025

SHANTNEWS

Կանադայի հավաքականը օվերթայմում հաղթել է Շվեդիայի թիմին․ 4 Nations

19:54 13.02.2025

Կանադայի հավաքականը օվերթայմում հաղթել է Շվեդիայի թիմին․ 4 Nations

Հոկեյի 4 Nations-ի առաջին տուրում Կանադայի հավաքականն օվերթայմում 4-3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի թիմի նկատմամբ: Տանտերերից դարպասի գրավմամբ են աչքի ընկել Նաթան Մակինոնը, Բրեդ Մարշանդը, Մարկ Սթոունն ու Միտչ Մարները: Հյուրերի գոլերը խփել են Յոնաս Բրոդինը, Ադրիան Կեմպեն ու Ջոել Էրիքսոնը: ...

Պեսկովը հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը բանակցություններին

19:50 13.02.2025

Պեսկովը հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը բանակցություններին

Ուկրաինան այսպես թե այնպես կմասնակցի կարգավորման բանակցություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին: Իհարկե, կլինի այս երկխոսության երկկողմ ռուս-ամերիկյան ուղղություն, և ևս մեկը, որը, իհարկե, կապված կլինի Ուկրաինայի ներգրավվածության հետ», – ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլը դիտարկում է Ուկրաինային […] ...

Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է ամիսներ տևել. Պեսկով

19:46 13.02.2025

Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է ամիսներ տևել. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է տևել շաբաթներ կամ մի քանի ամիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ժամանակ կպահանջվի նման հանդիպման նախապատրաստման համար, դա կարող է տևել շաբաթներ, ամիսներ, դա նույնպես հնարավոր է», – ասել է Պեսկովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում: ...

BACK_TO_TOP