13:45 13.02.2025
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված երեք որոշումներով Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց ևս 7 միավոր գույք: Մասնավորապես.
1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը:
2-3. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել երկու գույքի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:
4. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
5-6. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել երկու գույքի՝ Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:
7. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 30.000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ նշված գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 1 միլիարդ 732 միլիոն դրամ է:
Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ՝ 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը:
«Առիթն օգտագործելով՝ հիշեցնեմ, որ օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ Դատախազության լիազորության շրջանակում ներկայացված հայցով առաջին վճիռը: Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ: Վճռի մնացած մասի կատարման համար Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում մինչ այժմ Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերը հաշտության շրջանակներում էին:
Հանրապետության գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ Դատախազության լիազորության շրջանակում Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումների թիվը 136 է: Գլխավոր դատախազությունը 136 հայցադիմումներով պահանջում է բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույքեր, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 միլիարդ ՀՀ դրամ: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 միլիարդ դրամ (այս թիվն, իհարկե, ունի աճման միտում, պայմանավորված նրանով, որ ներկայում ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձանցում մասնկացությունների արժեքները):
«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի 1922-Ն որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Գործարկման օրվանից մինչ օրս Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 միլիարդ 283 միլիոն դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ Կառավարության նույն որոշման հավելվածով՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը նախաքննական մարմինները Գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:
«Նշված տեղեկատվությունը գտնվում է ամփոփման փուլում և 2025 թվականի հուլիսի 30-ին, ինչպես սահմանվել է Կառավարության որոշմամբ, Գլխավոր դատախազությունը կհրապարակի նաև տեղեկատվություն քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու, անդրադառնալով համայնքներին վերադարձված գույքերին ու դրամական միջոցներին՝ նշել, որ օրինակ՝ Արարատի մարզում 2024 թվականի ընթացքում դատախազական գործունեության արդյունքում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար ԱՄՆ դոլարի գույքային վնաս:
19:40 13.02.2025
Ներկայացվել են խելացի քաղաքների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՔաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Բրատիսլավայում մասնակցել է «Մարդակենտրոն խելացի քաղաքների միջազգային ուղեցույցի» մշակման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցությանը։ ️ ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի կողմից Սլովակիայի Հանրապետությունում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետություններ 30-ից ավելի փորձագետ։ ️Քաղաքային բնակավայրերում բնակչության թվի ավելացումը հաշվի առնելով՝ առաջնային է դիտարկվել քաղաքներում թվային համակարգերի ներդրումը, արհեստական բանականության կիրառումը և խելացի […] ...
19:30 13.02.2025
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալՊետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։ Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական […] ...
19:24 13.02.2025
Իրանը սպառնացել է իր միջուկային օբյեկտներին հարվածների դեպքում տասնապատիկ ավելի միջուկային կենտրոններ կառուցելԹշնամու կողմից իրանական 100 միջուկային օբյեկտների հարվածելու դեպքում տեղական փորձագետները դրանք կփոխարինեն՝ անհապաղ կառուցելով 1000 նոր միջուկային օբյեկտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բուշեհր նահանգի մտավորականների և էլիտայի հետ հանդիպմանը։ «Թշնամիները ցանկանում են պատժամիջոցներով և սպառնալիքներով նվաստացնել մեզ, բայց մենք չենք ենթարկվի դրան և մեր խնդիրները կլուծենք՝ հույսը դնելով ժողովրդի […] ...
19:14 13.02.2025
Զելենսկին դժգոհել է, որ Թրամփը առաջինը զանգահարել է ՊուտինինՎլադիմիր Զելենսկին դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, ով առաջինը զանգահարել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, Զելենսկիի խոսքերը մեջբերում է Strana.ua հրատարակությունը։ «Իրականում այնքան էլ հաճելի չէ»,- համապատասխան հարցին այսպես է պատասխանել նա: Զելենսկին հավելել է, որ իր առաջնահերթությունները Ուկրաինայի և Ամերիկայի հարաբերություններն են, ուստի ակնկալում էր, որ Սպիտակ տունը նախ կապ կհաստատեր Կիևի հետ։ […] ...
19:06 13.02.2025
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպանի հետԱյսօր` փետրվարի 13-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն […] ...
18:59 13.02.2025
«Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են ՀՀ-ին. վարչապետՀայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մասնավորպես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 […] ...