Տիգրան Աբրահամյանը խոսել է ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+1.09 oC

Տիգրան Աբրահամյանը խոսել է ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին

13:27 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին, չի բացառում, որ ցանկացած պահի կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Աբրահամյանն այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը իշխանությունների դեմ փողոցային պայքարը վերսկսելու պլաններ ունի։  Պատգամավորի խոսքով՝ հատկապես խորհրդարանական ուժերի պարագայում շատ ավելի մեծ վերլուծության հարց է, թե որն է այդ պահի պայքարի կամ այդ պահի նպատակներին հասնելու հաջողությունը, և այն, թե որտեղ դրանք կարող են արտահայտվել՝ խորհրդարանո՞ւմ, մարզերո՞ւմ, թե՞ փողոցում։

«Այն, որ մեր երկրում կա հասունացած բողոք և դա արտահայտվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տաբեր իրավիճակներով, այլև անվտանգության հետ կապված, Արցախի հետ կապված, Հայաստանի տարբեր հատվածների, շրջանների՝ ադրբեջանական օկուպացիայի հետ կապված և, առհասարակ, արտաքին քաղաքականության ճարտարապետության հետ կապված, դա ակնհայտ է։ Իրականում, հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի, այդ թվում՝ այս գարնան ժամանակահատվածում, կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում»,-ասաց Աբրահամյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:14 13.02.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Սայաթ-Նովայի նրբ․ 76-84 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. […] ...

SHANTNEWS

20:00 13.02.2025

SHANTNEWS

Կանադայի հավաքականը օվերթայմում հաղթել է Շվեդիայի թիմին․ 4 Nations

19:54 13.02.2025

Կանադայի հավաքականը օվերթայմում հաղթել է Շվեդիայի թիմին․ 4 Nations

Հոկեյի 4 Nations-ի առաջին տուրում Կանադայի հավաքականն օվերթայմում 4-3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի թիմի նկատմամբ: Տանտերերից դարպասի գրավմամբ են աչքի ընկել Նաթան Մակինոնը, Բրեդ Մարշանդը, Մարկ Սթոունն ու Միտչ Մարները: Հյուրերի գոլերը խփել են Յոնաս Բրոդինը, Ադրիան Կեմպեն ու Ջոել Էրիքսոնը: ...

Պեսկովը հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը բանակցություններին

19:50 13.02.2025

Պեսկովը հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը բանակցություններին

Ուկրաինան այսպես թե այնպես կմասնակցի կարգավորման բանակցություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին: Իհարկե, կլինի այս երկխոսության երկկողմ ռուս-ամերիկյան ուղղություն, և ևս մեկը, որը, իհարկե, կապված կլինի Ուկրաինայի ներգրավվածության հետ», – ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլը դիտարկում է Ուկրաինային […] ...

Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է ամիսներ տևել. Պեսկով

19:46 13.02.2025

Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է ամիսներ տևել. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է տևել շաբաթներ կամ մի քանի ամիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ժամանակ կպահանջվի նման հանդիպման նախապատրաստման համար, դա կարող է տևել շաբաթներ, ամիսներ, դա նույնպես հնարավոր է», – ասել է Պեսկովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում: ...

Ներկայացվել են խելացի քաղաքների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

19:40 13.02.2025

Ներկայացվել են խելացի քաղաքների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Բրատիսլավայում մասնակցել է «Մարդակենտրոն խելացի քաղաքների միջազգային ուղեցույցի» մշակման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցությանը։ ️ ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի կողմից Սլովակիայի Հանրապետությունում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետություններ 30-ից ավելի փորձագետ։ ️Քաղաքային բնակավայրերում բնակչության թվի ավելացումը հաշվի առնելով՝ առաջնային է դիտարկվել քաղաքներում թվային համակարգերի ներդրումը, արհեստական բանականության կիրառումը և խելացի […] ...

BACK_TO_TOP