2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ծրագրի բովանդակությունը եղել է նույն «Լավրովի պլանը»՝ դետալային որոշակի փոփոխություններով․ Արման Եղոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+5.09 oC

2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ծրագրի բովանդակությունը եղել է նույն «Լավրովի պլանը»՝ դետալային որոշակի փոփոխություններով․ Արման Եղոյան

13:20 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված ծրագիրը բովանդակային առումով եղել է բոլորին հայտնի «Լավրովի պլանը»։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։Նրա դիտարկմամբ՝ 2019 թվականին ներկայացված այդ ծրագիրը նույն «Լավրովի պլանն» է եղել՝ միայն որոշակի դետալային փոփոխություններով։«Բովանդակության առումով դա նույն մեզ հայտնի «Լավրովի պլանն» է։

«Լավրովի պլանի» մեջ, այո, կարող էր մի դետալ ավելանալ, մի դետալ դուրս գալ, բայց Լավրովի պլանը հետևյալն է․ հարցը ունենում է փուլային լուծում, որից առաջին փուլում զիջվում են 5 շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները՝ ներառյալ ԼՂ-ի կարգավիճակի հարցը, թողնվում են անորոշ ապագային։ Մնացածն արդեն դետալներ են»,- նշեց Արման Եղոյանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2019 թվականին ներկայացված փաստաթղթի վերաբերյալ փետրվարի 13-ին խորհրդարանում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները վարել են նախորդ իշխանությունները, ինքը դրա շուրջ որևէ բան չի բանակցել և դա եղել է նախորդ իշխանության թողած ժառանգությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները․ Չեմպիոնների լիգա

18:48 13.02.2025

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները․ Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը: ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին

18:43 13.02.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։ ...

Էրդողանն ասել է, որ Գազան կրկին «արյան ու արցունքների մեջ է»

18:37 13.02.2025

Էրդողանն ասել է, որ Գազան կրկին «արյան ու արցունքների մեջ է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագիրը փակուղի է մտել, և տարածաշրջանը կրկին ներքաշվում է «արյան ու արցունքների մեջ»: Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը Իսրայելի կողմից «պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։ Շարժումը պատանդներին Իսրայելին հանձնելու […] ...

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

18:30 13.02.2025

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները: Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, […] ...

Շիրակի փողոցում բախվել է յոթ ավտոմեքենա

18:23 13.02.2025

Շիրակի փողոցում բախվել է յոթ ավտոմեքենա

Փետրվարի 13-ին՝ ժամը 14։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), […] ...

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

18:17 13.02.2025

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

Մյունխենում մեքենան մխրճվել է ցույցի դուրս եկած ամբոխի մեջ, կան տուժածներ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է Դոյչէ Վելլեն։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը միջինից ծանր վնասվածքներ է ստացել։ Դատելով սոցցանցերում հրապարակված դեպքի վայրից կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper-ը։ Ականատեսներից մեկը պատմել […] ...

BACK_TO_TOP