12:57 13.02.2025
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին օրերին աշխատանքային կարգով զանգվածային լրատվության միջոցների գործընկերներից հարցումներ է ստանում, որոնք առնչվում են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելուն։
Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն պարզաբանում է․
«ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»: Հետևապես, Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։
«ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին, ինչի մասին ԿԸՀ ներկայացուցիչները հրապարակային բազմիցս հայտարարել են:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին: Նույն որոշմամբ հաստատվել է արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Հավելենք նաև, որ համաձայն վերը նշված ժամանակացույցի, թեկնածուների առաջադրման և գրանցման, քարոզարշավի մեկնարկի ու ավարտի և այլ ժամկետները վերաբերելի են նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»,-նշված է հաղորդագրության մեջ:
19:50 13.02.2025
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը բանակցություններինՈւկրաինան այսպես թե այնպես կմասնակցի կարգավորման բանակցություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին, իհարկե, կլինի այս երկխոսության երկկողմ ռուս-ամերիկյան ուղղություն, և ևս մեկը, որը, իհարկե, կապված կլինի Ուկրաինայի ներգրավվածության հետ», – ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլը դիտարկում է Ուկրաինային […] ...
19:46 13.02.2025
Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է ամիսներ տևել. ՊեսկովՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը կարող է տևել շաբաթներ կամ մի քանի ամիս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ժամանակ կպահանջվի նման հանդիպման նախապատրաստման համար, դա կարող է տևել շաբաթներ, ամիսներ, դա նույնպես հնարավոր է», – ասել է Պեսկովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում: ...
19:40 13.02.2025
Ներկայացվել են խելացի քաղաքների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՔաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Բրատիսլավայում մասնակցել է «Մարդակենտրոն խելացի քաղաքների միջազգային ուղեցույցի» մշակման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցությանը։ ️ ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի կողմից Սլովակիայի Հանրապետությունում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետություններ 30-ից ավելի փորձագետ։ ️Քաղաքային բնակավայրերում բնակչության թվի ավելացումը հաշվի առնելով՝ առաջնային է դիտարկվել քաղաքներում թվային համակարգերի ներդրումը, արհեստական բանականության կիրառումը և խելացի […] ...
19:30 13.02.2025
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալՊետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։ Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական […] ...
19:24 13.02.2025
Իրանը սպառնացել է իր միջուկային օբյեկտներին հարվածների դեպքում տասնապատիկ ավելի միջուկային կենտրոններ կառուցելԹշնամու կողմից իրանական 100 միջուկային օբյեկտների հարվածելու դեպքում տեղական փորձագետները դրանք կփոխարինեն՝ անհապաղ կառուցելով 1000 նոր միջուկային օբյեկտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բուշեհր նահանգի մտավորականների և էլիտայի հետ հանդիպմանը։ «Թշնամիները ցանկանում են պատժամիջոցներով և սպառնալիքներով նվաստացնել մեզ, բայց մենք չենք ենթարկվի դրան և մեր խնդիրները կլուծենք՝ հույսը դնելով ժողովրդի […] ...
19:14 13.02.2025
Զելենսկին դժգոհել է, որ Թրամփը առաջինը զանգահարել է ՊուտինինՎլադիմիր Զելենսկին դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, ով առաջինը զանգահարել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, Զելենսկիի խոսքերը մեջբերում է Strana.ua հրատարակությունը։ «Իրականում այնքան էլ հաճելի չէ»,- համապատասխան հարցին այսպես է պատասխանել նա: Զելենսկին հավելել է, որ իր առաջնահերթությունները Ուկրաինայի և Ամերիկայի հարաբերություններն են, ուստի ակնկալում էր, որ Սպիտակ տունը նախ կապ կհաստատեր Կիևի հետ։ […] ...