Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+4.09 oC

Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել

12:36 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են ՀՀ-ին. վարչապետ

18:59 13.02.2025

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են ՀՀ-ին. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մասնավորպես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 […] ...

Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը

18:54 13.02.2025

Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը

Շարունակվում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը: ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը համալրվել է․ նշանակված են ռեկտորը և պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։ Ավարտին է մոտենում նաև նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքների համալրման գործընթացը, որն իրականացվում է բաց և թափանցիկ եղանակով։ […] ...

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները․ Չեմպիոնների լիգա

18:48 13.02.2025

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները․ Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը: ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին

18:43 13.02.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։ ...

Էրդողանն ասել է, որ Գազան կրկին «արյան ու արցունքների մեջ է»

18:37 13.02.2025

Էրդողանն ասել է, որ Գազան կրկին «արյան ու արցունքների մեջ է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագիրը փակուղի է մտել, և տարածաշրջանը կրկին ներքաշվում է «արյան ու արցունքների մեջ»: Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը Իսրայելի կողմից «պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։ Շարժումը պատանդներին Իսրայելին հանձնելու […] ...

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

18:30 13.02.2025

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները: Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, […] ...

BACK_TO_TOP