Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+5.09 oC

Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրերը

11:40 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծրագրով նախատեսվում է ավելացնել փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ուղղությունները։«Խոսքը երեք ուղղությունների մասին է։

Առաջինը երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներն են։ Հաջորդը միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված, հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերն են՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 հազար դրամի չափով։ Երրորդը՝ 2024-25 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով  ծախսերն են։

Նախատեսվում է սահմանել նաև, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար, այսինքն՝ հետադարձ ուժով»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ սոցիալական ծախսերը պետք է կատարված լինեն անկանխիկ ձևով, բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերը, որոնց մասով վճարման եղանակը նշանակություն չունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները․ Չեմպիոնների լիգա

18:48 13.02.2025

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները․ Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը: ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին

18:43 13.02.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։ ...

Էրդողանն ասել է, որ Գազան կրկին «արյան ու արցունքների մեջ է»

18:37 13.02.2025

Էրդողանն ասել է, որ Գազան կրկին «արյան ու արցունքների մեջ է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագիրը փակուղի է մտել, և տարածաշրջանը կրկին ներքաշվում է «արյան ու արցունքների մեջ»: Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը Իսրայելի կողմից «պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։ Շարժումը պատանդներին Իսրայելին հանձնելու […] ...

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

18:30 13.02.2025

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները: Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, […] ...

Շիրակի փողոցում բախվել է յոթ ավտոմեքենա

18:23 13.02.2025

Շիրակի փողոցում բախվել է յոթ ավտոմեքենա

Փետրվարի 13-ին՝ ժամը 14։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), […] ...

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

18:17 13.02.2025

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

Մյունխենում մեքենան մխրճվել է ցույցի դուրս եկած ամբոխի մեջ, կան տուժածներ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է Դոյչէ Վելլեն։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ, որոնցից մի քանիսը միջինից ծանր վնասվածքներ է ստացել։ Դատելով սոցցանցերում հրապարակված դեպքի վայրից կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper-ը։ Ականատեսներից մեկը պատմել […] ...

BACK_TO_TOP