Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+6.09 oC

Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

11:15 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագիրը նախատեսում է, որ Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիները՝ ոչ բնակության նպատակով ժամանելու դեպքում, կարող են առանց լրացուցիչ քննությունների օգտվել իրենց ունեցած վարորդական վկայականից։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, և նրանք կազատվեն տեսական և գործնական քննություններից։

Երկու երկրների վարորդական վկայականները կճանաչվեն առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ ՀՀ կամ ԱՄԷ-ում բնակության իրավունք ստացած անձինք կարող են իրենց երկրի վարորդական վկայականը փոխանակել առանց քննության։

Հուշագրի շրջանակում հաշվի են առնվելու վարորդական վկայականների տարիքային սահմանափակումները, որոնք սահմանված են երկու երկրների օրենսդրությամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարության համաձայն՝ այս համաձայնագիրը նպաստելու է երկու երկրների միջև տրանսպորտային ոլորտի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև առավել հարմարավետ պայմաններ կապահովի Հայաստանում բնակություն հաստատած ԱՄԷ քաղաքացիների և ԱՄԷ-ում ապրող հայերի համար։

Հուշագիրը կնպաստի նաև Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունների իրականացմանը, մասնավորապես՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը։

Համաձայնագրի ստորագրումը կկազմակերպի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում

17:37 13.02.2025

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով` բախվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

«Միլանի» պարտությունն ու մյուս արդյունքները

17:30 13.02.2025

«Միլանի» պարտությունն ու մյուս արդյունքները

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Միլանը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է Ռոտերդամի «Ֆեյենորդին»։ Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության է մատնել «Սելթիկին»։ «Բենֆիկան» էլ 1-0 հաշվով հաղթել է «Մոնակոյին», որը երկրորդ կեսի գրեթե մեկնարկից խաղացել է 10 ֆուտբոլիստով։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին։ ...

Ինչո՞ւ է կարևոր վերահսկել երեխաների առցանց ակտիվությունը

17:24 13.02.2025

Ինչո՞ւ է կարևոր վերահսկել երեխաների առցանց ակտիվությունը

Երևանի և մարզերի տարբեր դպրոցների 10-16 տարեկան աշակերտները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մասնակցել են «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Դպրոցականներին են ներկայացվել համացանցային անվտանգության խնդիրներն ու հնարավոր լուծումները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քաղաքացին Արմավիր-Հացիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել

17:17 13.02.2025

Քաղաքացին Արմավիր-Հացիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ […] ...

Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

17:11 13.02.2025

Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 15 հասցեում շահագործվող բենզալցակայանը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Արդյունքում, արձանագրված իրավախախտումների […] ...

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

17:05 13.02.2025

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ակումբին չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։ «Ֆավորիտների թվում լինելու համար պետք է մի քանի տարի հասնես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ մենք դա չենք արել։ Ավելի լավը դառնալու համար ընթացիկ մրցաշրջանում մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Որքան էլ մեծ լինի ոգևորությունը և որքան էլ լավ խաղանք, «Բարսելոնան» ֆավորիտ […] ...

BACK_TO_TOP