10:56 13.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին Արտաշատ համայնքի Դատախազության նստավայրում ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում Արարատի մարզում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ՝ 2023 թվականի 3960 քրեական վարույթի դիմաց: 2024 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում՝ 2023 թվականին կայացված 830 որոշման դիմաց:
2024 թվականի ընթացքում քննված 4375 քրեական վարույթներից 3944-ով կայացվել են եզրափակիչ դատավարական ակտեր, մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1031 քրեական վարույթ՝ 1068 անձի վերաբերյալ (2023 թվականին 412 քրեական վարույթ՝ 440 անձի վերաբերյալ):
2024 թվականի ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է 559 գործ՝ 608 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 228 գործ՝ 249 անձի վերաբերյալ):
2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 346 միլիոն 616 հազար ՀՀ դրամի (շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար) գույքային վնաս, այդ թվում՝ դատախազի միջնորդագրի հիման վրա՝ համայնքին է վերադարձվել 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույք (2023 թվականին վերականգնվել էր 82 միլիոն 913 հազար դրամի գույքային վնաս, 2022 թվականին՝ 5 միլիոն 630 հազար դրամի գույքային վնաս):
2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում իրավասու մարմնի կողմից 1 դեպքում դադարեցվել է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության գործունեությունը, 2 դեպքում տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարներ ազատվել են աշխատանքից:
2024 թվականի ընթացքում Արարատի մարզի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրել է 5 ուսումնասիրություն, որոնք գտնվում են ընթացիկ փուլում, ինչպես նաև իրավասու դատարան է ներկայացրել 4 հայց՝ ընդհանուր 105 միլիոն 185 հազար դրամ հայցագնով:
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանի խոսքով՝ մարզի տարածքում ձկնաբուծարանների անվան տակ ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի կանխարգելման նպատակով կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքում Դատախազությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկություններ՝ համապատասխան իրավական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով: Դատախազությունը նաև առաջարկել է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ:
Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտն ու ընդգծել, որ դատախազական լիազորությունների շրջանակում անհրաժեշտ է հետևողական լինել, որ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները դառնան հանրային բարիք, դրանք ծառայեն հանրօգուտ նպատակներին:
Աննա Վարդապետյանը Արարատի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ:
18:07 13.02.2025
7 գույք ամրացվել է ՀՀ-ին. գործադիրի այսօրվա որոշումներըՀամընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի 3 ուղղությունով, 1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:54 13.02.2025
Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգըԱրդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ: Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես […] ...
17:49 13.02.2025
Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից ստացած գումարներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից, մասնավորապես պաշտպանության նախարարությունից ստացած գումարը, այս մասին նա գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), իր հրապարակման մեջ, ասել է, որ Reuters-ը պաշտպանության նախարարությունից ստացել է ինը միլիոն դոլար։ Թրամփը պահանջել է նաև, որ Politico-ն միլիոնավոր դոլարները վերադարձնի […] ...
17:44 13.02.2025
«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունումՓետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության […] ...
17:37 13.02.2025
Վրաերթ-ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով` բախվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...