10:50 13.02.2025
Չինաստանը ԱՄՆ վարչակազմին առաջարկ է ուղարկել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ չինացի պաշտոնյաները միջնորդների միջոցով Թրամփի թիմին առաջարկել են գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Պարբերականը նշում է, որ Պեկինի առաջարկը չի ներառում միջոցառմանը Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը։ Միևնույն ժամանակ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ինչպես նշվում է, չի ցանկանում, որ Պեկինից որևէ օգնություն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում վտանգի ենթարկի ռուս-չինական սերտ հարաբերությունները, հայտնել են աղբյուրները The Wall Street Journal-ին։
Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել լրատվամիջոցին, որ նման առաջարկ է ստացել Չինաստանից։ Ըստ ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյայի, նախաձեռնությունը «բացարձակապես ոչ կենսունակ է»:
17:54 13.02.2025
Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգըԱրդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ: Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես […] ...
17:49 13.02.2025
Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից ստացած գումարներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ամերիկյան կառավարությունից, մասնավորապես պաշտպանության նախարարությունից ստացած գումարը, այս մասին նա գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), իր հրապարակման մեջ, ասել է, որ Reuters-ը պաշտպանության նախարարությունից ստացել է ինը միլիոն դոլար։ Թրամփը պահանջել է նաև, որ Politico-ն միլիոնավոր դոլարները վերադարձնի […] ...
17:44 13.02.2025
«Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունումՓետրվարի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Առողջապահության […] ...
17:37 13.02.2025
Վրաերթ-ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով` բախվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
17:30 13.02.2025
«Միլանի» պարտությունն ու մյուս արդյունքներըՉեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Միլանը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է Ռոտերդամի «Ֆեյենորդին»։ Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության է մատնել «Սելթիկին»։ «Բենֆիկան» էլ 1-0 հաշվով հաղթել է «Մոնակոյին», որը երկրորդ կեսի գրեթե մեկնարկից խաղացել է 10 ֆուտբոլիստով։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին։ ...