08:30 13.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:05 13.02.2025
Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ակումբին չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։ «Ֆավորիտների թվում լինելու համար պետք է մի քանի տարի հասնես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ մենք դա չենք արել։ Ավելի լավը դառնալու համար ընթացիկ մրցաշրջանում մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Որքան էլ մեծ լինի ոգևորությունը և որքան էլ լավ խաղանք, «Բարսելոնան» ֆավորիտ […] ...
16:58 13.02.2025
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարներըԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար: «Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, […] ...
16:52 13.02.2025
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցելՍոչիում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը։ Ցնցումները զգացվել են Մակարենկո միկրոշրջանում: Տարեսկզբին Սոչիում մի շարք ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Սեյսմոլոգները դրանք բացատրում են Կովկասի երիտասարդ լեռների աճով: ...
16:46 13.02.2025
Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մարսելի մրցաշարի 1/4 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելի ATP-250 շարքի մրցաշարում պարտվել է և չի կարողացել դուրս գալ տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ։ Աշխարհի 21-րդ ռակետը 1/8 եզրափակչում 2-6, 3-6 հաշվով անակնկալ պարտություն է կրել Խամադ Մեջեդովիչից (Սերբիա, 96-րդ ռակետ)։ Մեջեդովիչը քառորդ եզրափակչում մրցելու է Դանիել Ալթմայերի (Գերմանիա, 80-րդ ռակետ) դեմ։ ...
16:40 13.02.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե ՎայգանդինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: Ներկայացվել են 2025թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների […] ...
16:35 13.02.2025
Գյումրիի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին. անգիտակից վիճակում գտնվող կնոջ կյանքը փրկել չի հաջողվելՓետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարները բացել […] ...