Թրամփն ընտրվել է Վաշինգտոնի թատերահամերգային կենտրոնի խորհրդի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+6.09 oC

Թրամփն ընտրվել է Վաշինգտոնի թատերահամերգային կենտրոնի խորհրդի ղեկավար

09:30 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրվել է Վաշինգտոնի գլխավոր թատերահամերգային համալիրի՝ Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի խորհրդի նախագահ։ Այս մասին նա հայտնել է Truth Social-ում:

«Ինձ համար պատիվ է ծառայել որպես Քենեդու կենտրոնի նախագահ, հատկապես Հոգաբարձուների խորհրդի հետ: Մենք կենտրոնը կդարձնենք հատուկ և գրավիչ վայր»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ Կոնգրեսը սկսել է քննարկել Վաշինգտոնում ազգային մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը 1955 թվականին։ 1958 թվականին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը հաստատվել և ստորագրվել է Ամերիկայի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի կողմից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ է կարևոր վերահսկել երեխաների առցանց ակտիվությունը

17:24 13.02.2025

Ինչո՞ւ է կարևոր վերահսկել երեխաների առցանց ակտիվությունը

Երևանի և մարզերի տարբեր դպրոցների 10-16 տարեկան աշակերտները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մասնակցել են «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Դպրոցականներին են ներկայացվել համացանցային անվտանգության խնդիրներն ու հնարավոր լուծումները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քաղաքացին Արմավիր-Հացիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել

17:17 13.02.2025

Քաղաքացին Արմավիր-Հացիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ […] ...

Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

17:11 13.02.2025

Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 15 հասցեում շահագործվող բենզալցակայանը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Արդյունքում, արձանագրված իրավախախտումների […] ...

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

17:05 13.02.2025

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ակումբին չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։ «Ֆավորիտների թվում լինելու համար պետք է մի քանի տարի հասնես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ մենք դա չենք արել։ Ավելի լավը դառնալու համար ընթացիկ մրցաշրջանում մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Որքան էլ մեծ լինի ոգևորությունը և որքան էլ լավ խաղանք, «Բարսելոնան» ֆավորիտ […] ...

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

16:58 13.02.2025

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար: «Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, […] ...

Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել

16:52 13.02.2025

Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը։ Ցնցումները զգացվել են Մակարենկո միկրոշրջանում: Տարեսկզբին Սոչիում մի շարք ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Սեյսմոլոգները դրանք բացատրում են Կովկասի երիտասարդ լեռների աճով: ...

BACK_TO_TOP