08:50 13.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-18-ը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրերը և Իրանին հակազդելու հարցը:
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ չորեքշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այնտեղ, ըստ Բրյուսի, նա «օտարերկրյա գործընկերների հետ կքննարկի ԱՄՆ մի շարք առաջնահերթություններ»։ Մյունխենում Ռուբիոն կմասնակցի նաև Յոթնյակի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
«Փետրվարի 15-18-ը, նա կայցելի Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ»,- նշվում է փաստաթղթում։
Այս երկրներում Ռուբիոն կհանդիպի պաշտոնյաների հետ՝ «տարածաշրջանում համագործակցությունն ամրապնդելու, կայունություն ու խաղաղություն ապահովելու համար»։
16:20 13.02.2025
Դիտարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներըԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանը, Վասիլի Գլուխովը և Վիկտոր Պոպովը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ փետրվարի 11-12-ն այցելել են Սյունիքի մարզ՝ հետևել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար վարկ։ Ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ՀՀ կառավարության […] ...
16:16 13.02.2025
Սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգը կդառնա առավել արդյունավետ ու վերահսկելի. ՍԱՏՄՕրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանում գործող սպանդանոցների ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է ոլորտի մասնագետների առաջարկները, դիտողությունները և բարձրացված խնդիրները՝ սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգի կատարելագործման նպատակով։ Հիմնական խնդիրները, որոնք բարձրացվել են՝ 🔹 վրիպակների խմբագրման հնարավորության բացակայություն, 🔹 տեսահոլովակների ներբեռման խափանումներ […] ...
16:11 13.02.2025
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության խնդիրներին նվիրված աշխատանքային հանդիպում-քննարկում Շիրակի մարզպետի աշխատակազմումՓետրվարի 11-ին ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ափոյանը Շիրակի մարզպետի աշխատակազմում աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլերը։ Ներկայացվել են […] ...
16:06 13.02.2025
Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՓետրվարի 13-ին՝ ժամը 11:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է փայտե շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, […] ...
16:00 13.02.2025
Առանձնահատուկ հարգանքի տուրք՝ կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանցԳործադիրի հավանությանն է արժանացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց: Ըստ հիմնավորման, կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և […] ...
15:53 13.02.2025
Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակըԿառավարությունը հաստատել է Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։ Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է […] ...