Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է USAID-ի գումարները յուրացնելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+6.09 oC

Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է USAID-ի գումարները յուրացնելու մեջ

08:25 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ծայրահեղ աջ ընդդիմության ղեկավարության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) ստացած 5 միլիարդ դոլարը գողացվել և օգտագործվել է երկիրը ապակայունացնելու համար։

«Վենեսուելայի դեմ դավադրությունը, ինչպես ցույց տվեց USAID-ի սկանդալը, պետք է դադարեցվի»,-ասել է Մադուրոն Venezolana de Television-ի եթերում: Նա ասել է, որ ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն ստացել է ավելի քան 5 միլիարդ դոլար ամերիկյան գործակալությունից, որը գողացվել է և օգտագործվել Վենեսուելայում իրավիճակն ապակայունացնելու համար։

Նախագահը նշել է, որ «ընդդիմադիրների ընտանիքները, ովքեր Գուայդոյին համարում էին հանրապետության նախագահ, զրկված են նյութական աջակցությունից»։ Նա նաև ընդգծել է, որ վենեսուելացի «մայրերը, բժիշկները, ուսուցիչները ոչ մի դոլար չեն ստացել, ամբողջ գումարը գողացվել է»։

Մադուրոն հիշեցրել է, որ Վենեսուելայի կառավարությունը բազմիցս հայտնել է ծայրահեղ աջ ընդդիմության կողմից USAID-ի կողմից տրամադրված միջոցների գողության մասին, և «այժմ այդ փաստերը հաստատվել են»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացին Արմավիր-Հացիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել

17:17 13.02.2025

Քաղաքացին Արմավիր-Հացիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ […] ...

Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

17:11 13.02.2025

Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 15 հասցեում շահագործվող բենզալցակայանը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Արդյունքում, արձանագրված իրավախախտումների […] ...

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

17:05 13.02.2025

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ակումբին չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։ «Ֆավորիտների թվում լինելու համար պետք է մի քանի տարի հասնես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ մենք դա չենք արել։ Ավելի լավը դառնալու համար ընթացիկ մրցաշրջանում մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Որքան էլ մեծ լինի ոգևորությունը և որքան էլ լավ խաղանք, «Բարսելոնան» ֆավորիտ […] ...

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

16:58 13.02.2025

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար: «Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, […] ...

Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել

16:52 13.02.2025

Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը։ Ցնցումները զգացվել են Մակարենկո միկրոշրջանում: Տարեսկզբին Սոչիում մի շարք ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Սեյսմոլոգները դրանք բացատրում են Կովկասի երիտասարդ լեռների աճով: ...

Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մարսելի մրցաշարի 1/4 եզրափակիչ

16:46 13.02.2025

Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մարսելի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելի ATP-250 շարքի մրցաշարում պարտվել է և չի կարողացել դուրս գալ տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ։ Աշխարհի 21-րդ ռակետը 1/8 եզրափակչում 2-6, 3-6 հաշվով անակնկալ պարտություն է կրել Խամադ Մեջեդովիչից (Սերբիա, 96-րդ ռակետ)։ Մեջեդովիչը քառորդ եզրափակչում մրցելու է Դանիել Ալթմայերի (Գերմանիա, 80-րդ ռակետ) դեմ։ ...

BACK_TO_TOP