02:22 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ մենք կհանդիպենք Սաուդյան Արաբիայում», – ասել է Թրամփը:
Թե երբ տեղի կունենան հանդիպումները, դեռ հայտնի չեն, սակայն Թրամփն ասել է, որ դրանք կլինի «ոչ շատ հեռավոր ապագայում»:
Ժամեր առաջ, Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
12:36 13.02.2025
Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...
12:31 13.02.2025
Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է համախմբել հակամարտող կողմերին խաղաղության հասնելու համար․ Փիթ ՀեգսեթԱմերիկյան վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կօգնի Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է համախմբել հակամարտող կողմերին խաղաղության […] ...
12:26 13.02.2025
3 ուղղությամբ կընդլայնվի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակըՀամընդհանուր հայտարարագրման շրջանակում Կառավարությունը 3 ուղղությամբ կընդլայնի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել է Ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:12 13.02.2025
Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովինՓետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ ...
12:10 13.02.2025
Համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանըՄարտի 1-ին և 2-ին՝ ժամը 10:00-17:00-ն, Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ Այն կազմակերպում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3nw6bpda: Գրանցումների վերջնաժամկետը […] ...
12:04 13.02.2025
Եվս 5 քննական ավտոմոբիլ գործնական քննությունների համար․ ՆԳՆՀանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկումն ու քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում նախարարությունում իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների համալրման ուղղությամբ։ Մասնավորապես, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը օրերս համալրվել է հատուկ գործնական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Այն քննությունների ընթացքում անխոչընդոտ և թափանցիկ […] ...