00:55 13.02.2025
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը պատանդներ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։
«Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ ազատ չարձակի իսրայելցի առևանգվածներին, ապա նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ եթե Գազայում մարտերը վերսկսեն, ապա դրանք ավելի ինտենսիվ կլինեն, քան մինչ հրադադարը: Կացը խոստացել է, որ պատերազմը չի ավարտվի առանց ՀԱՄԱՍ-ի պարտության և բոլոր պատանդների ազատ արձակման: Նրա խոսքերով, դա հնարավորություն կտա նաև իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները պաղեստինյան անկլավի վերաբերյալ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր բանակին կենտրոնացնել ուժերը Գազայի հատվածում և դրա շրջակայքում։
10:50 13.02.2025
Չինաստանն ԱՄՆ վարչակազմին առաջարկել է Թրամփի և Պուտինի միջև հանդիպում կազմակերպել․ The Wall Street JournalՉինաստանը ԱՄՆ վարչակազմին առաջարկ է ուղարկել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ չինացի պաշտոնյաները միջնորդների միջոցով Թրամփի թիմին առաջարկել են գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Պարբերականը նշում է, որ Պեկինի առաջարկը […] ...
10:45 13.02.2025
«Ռեալի» ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական բնույթի տեսանյութ տարածելու համարՄադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն մեղադրվում է անչափահասի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ տարածելու գործով, հայտնում է իսպանական AS հրատարակությունը։ Լաս Պալմասի նահանգային դատարանը մերժել է ֆուտբոլիստի բողոքը։ Նշվում է, որ պաշտպանին հասանելի է եղել տեսագրությունը և նա այն ցույց է տվել երրորդ կողմին՝ երկու աղջիկներից մեկի ընկերոջը, որոնց թաքուն նկարահանել են իր թիմակիցները։ 21-ամյա […] ...
10:40 13.02.2025
Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՓետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:35 13.02.2025
Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 13 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 19, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 18, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու՝ […] ...
10:23 13.02.2025
Մենք պետք է ամբողջությամբ լուծարենք մի շարք գերատեսչություններ․ ՄասկԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստիպված կլինի լուծարել բազմաթիվ պետական կազմակերպություններ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։ «Մենք պետք է ամբողջությամբ լուծարենք մի շարք գերատեսչություններ: Եթե դուք կտրեք ծառը, բայց թողնեք արմատները, այն նորից կաճի: Այսպիսով, դուք պետք է սկսեք արմատներից: Այդ իսկ պատճառով մենք կցրենք շատ գերատեսչություններ», – […] ...
10:10 13.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․19 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․3 դրամ: ...