ՄՊՀ-ն որոշել է կարճել Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հետ կապված վարույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
--4.91 oC

ՄՊՀ-ն որոշել է կարճել Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հետ կապված վարույթը

19:36 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, տեղեկացնելով, որ վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրված օժանդակության մասնաբաժինը սպորտային և այլ միջոցառումների կազմակերպման շուկայում գործող կազմակերպիչ-ընկերությունների հասույթի ընդհանուր ծավալում կազմել է ընդամենը 7,06 տոկոս։ Ընդ որում, միջոցառումների կազմակերպման շուկան բավականին լայն է, և Հանձնաժողովի ուսումնասիրությունը վերաբերել է շուկայի որոշակի հատվածին։ Մինչդեռ ամբողջ շուկայի գնահատման պարագայում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված օժանդակության մասնաբաժինն ավելի կնվազեր, հետևապես անգամ համերգը տեղի ունենալու և տրամադրված պետական օժանդակության օգտագործման պարագայում շուկայում մրցակցության սահմանափակման հնարավորություն չէր առաջանա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը

01:55 13.02.2025

Թուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը

Թուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS-ը: Երդման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ազգային հետախուզության տնօրենը ամերիկյան բոլոր 18 հետախուզական գործակալությունների համակարգողն է։ Նույն օրն, ավելի վաղ, ԱՄՆ Սենատը Գաբբարդին հաստատել էր Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նրա օգտնին քվեարկել էր […] ...

Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում պարտվել է աշխարհի 96-րդ ռակետին

01:12 13.02.2025

Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում պարտվել է աշխարհի 96-րդ ռակետին

Ֆրանսիայի Մարսել քաղաքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երկրորդ տուրի խաղում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանով, որ ներկայացնում է Ռուսաստանը, պարտվել է սերբ Համադ Մեջեդովիչին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով՝ հօգուտ սերբ թենիսիստի։ Խաչանովը 28 տարեկան է և ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 21-րդ տեղը։ ...

Գազայում պատերազմը կվերսկսվի, եթե ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը չազատի պատանդներին. Կաց

00:55 13.02.2025

Գազայում պատերազմը կվերսկսվի, եթե ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը չազատի պատանդներին. Կաց

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը պատանդներ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ ազատ չարձակի իսրայելցի առևանգվածներին, ապա նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ եթե Գազայում […] ...

Զելենսկին նշել է հրադադարի պայմանը

00:32 13.02.2025

Զելենսկին նշել է հրադադարի պայմանը

Բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարն անհնար է առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների։ «Հրադադար չի լինի միայն հանուն հրադադարի: Հրադադարը կարող է լինել պատերազմի թեժ փուլի ավարտի մաս: Եվ հետո պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները: Առանց անվտանգության երաշխիքի … ոչ, այն անհնար է»,- ասել է նա: Մոսկվան […] ...

ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործը

00:01 13.02.2025

ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործը

ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկի գործը կարճվել է, նա ազատության մեջ է: Այս մասին TASS-ին հայտնել է նրա ֆրանսիացի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։ «Ալեքսանդրի դեմ գործը փակվել է, իմ տեղեկություններով՝ նա արդեն ազատության մեջ է»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մոտ ժամանակներս նրան կուղարկեն Ռուսաստան, ասել է փաստաբանը։ Վիննիկը ձերբակալվել էր կրիպտո խարդախության համար: Ավելի վաղ SHANTNEWS.am […] ...

Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր. Սպերցյան

23:49 12.02.2025

Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր. Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Sport24-ին, խոսել է ազգային թիմի նպատակների մասին: Սպերցյանին հարցրել են, թե Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է, ե՞րբ թիմը կկարողանա մասնակցել խոշոր մրցաշարի: «Դա մեր թիմի երազանքն է, մենք իսկապես ուզում ենք դա: Երբեմն ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ուզում: Դժվար խաղեր են լինում, […] ...

BACK_TO_TOP