Կանխարգելիչ միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
--2.91 oC

Կանխարգելիչ միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում

18:49 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 5-ին Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ:

Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից Մ․ Մանուկյանը, ինչպես նաև մարզի այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում ուսումնասիրվել են դեպի «Խաչաձոր» տեղամաս տանող ճանապարհների անցանելիությունը, առանձնացվել են առավել ռիսկային հրդեհավտանգ, ինչպես նաև Վեդի համայնքին և Խոսրովի անտառին սահմանակից բնակավայրերի տարածքները։

Ակնադիտական ուսումնասիրություններից բացի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող անօդաչու թռչող սարքով իրականացվել է վերոնշյալ տարածքների ուսումնասիրություն և հետախուզություն։

Այնուհետև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ կատարվել է քարտեզագրում, ինչպես նաև պլանավորվել է 2025 թվականի ընթացքում կատարվելիք կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ծրագիրը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, բնակչության շրջանում մշտապես իրականացվելիք բացատրական աշխատանքներին՝ կրթական և խթանող ծրագրերի ձևաչափերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին նշել է հրադադարի պայմանը

00:32 13.02.2025

Զելենսկին նշել է հրադադարի պայմանը

Բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարն անհնար է առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների։ «Հրադադար չի լինի միայն հանուն հրադադարի: Հրադադարը կարող է լինել պատերազմի թեժ փուլի ավարտի մաս: Եվ հետո պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները: Առանց անվտանգության երաշխիքի … ոչ, այն անհնար է»,- ասել է նա: Մոսկվան […] ...

ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործը

00:01 13.02.2025

ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործը

ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկի գործը կարճվել է, նա ազատության մեջ է: Այս մասին TASS-ին հայտնել է նրա ֆրանսիացի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։ «Ալեքսանդրի դեմ գործը փակվել է, իմ տեղեկություններով՝ նա արդեն ազատության մեջ է»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մոտ ժամանակներս նրան կուղարկեն Ռուսաստան, ասել է փաստաբանը։ Վիննիկը ձերբակալվել էր կրիպտո խարդախության համար: Ավելի վաղ SHANTNEWS.am […] ...

Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր. Սպերցյան

23:49 12.02.2025

Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր. Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Sport24-ին, խոսել է ազգային թիմի նպատակների մասին: Սպերցյանին հարցրել են, թե Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է, ե՞րբ թիմը կկարողանա մասնակցել խոշոր մրցաշարի: «Դա մեր թիմի երազանքն է, մենք իսկապես ուզում ենք դա: Երբեմն ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ուզում: Դժվար խաղեր են լինում, […] ...

Արդյո՞ք Ալիևն է օգնել Աղալարովին խուսափել Մոսկվայում ահաբեկչությանը մեղսակից լինելու համար պատժից

23:39 12.02.2025

Արդյո՞ք Ալիևն է օգնել Աղալարովին խուսափել Մոսկվայում ահաբեկչությանը մեղսակից լինելու համար պատժից

Ադրբեջանցի միլիարդատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին սկեսրայր Արաս Աղալարովից հանվել են բոլոր տեսակի մեղադրանքներն անցած տարվա ապրիլին իրեն պատկանող մերձմոսկովյան «Կրոկուս սիթի սենթր» համերգասրահում տեղի ունեցած ահաբակչության հետ կապված: Քրեական գործով նա այժմ անցնում է որպես տուժող: Ինչու՞մ էր կասկածվում Աղալարովը և ի՞նչ կորոստ է կրել Աղալարովը ահաբեկչության ընթացքում, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ […] ...

Զելենսկին, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել. Թրամփ

23:16 12.02.2025

Զելենսկին, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […] ...

Ուշացած էր. Կարեն Սարգսյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագծի ընդունման մասին

23:02 12.02.2025

Ուշացած էր. Կարեն Սարգսյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագծի ընդունման մասին

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Այս նախագծի շուրջ ծայրահեղ տարբեր տեսակետներ հնչեցին: Քաղաքական դաշտի մի հատվածը Հայաստանի համար սա դիտարկում է լինելությանը սպառնացող վտանգ, մի հատվածն էլ Եվրամիությունում է տեսնում մեր երկրի խնդիրների լուծման բանալին: Թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը: ...

BACK_TO_TOP