Վարչապետը ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերն է համարում ստանդարտներին համապատասխանեցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
--4.91 oC

Վարչապետը ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերն է համարում ստանդարտներին համապատասխանեցումը

18:55 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։

«Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա է ամենամեծ մարտահրավերը։ Որ մենք և կառավարման, և հակակոռուպցիոն պայքարի, և տնտեսության թափանցիկության, և հաշվետվողականության, և քաղաքացիական հասարակության, և ժողովրդավարության բոլոր կոմպոնենտներով համապատասխանենք ԵՄ չափանիշներին, որը իրականում մեզ է անհրաժեշտ, որպեսզի մենք մեր պետությունը ինստիտուցիոնալ և արդյունավետ կերպով կառավարելու այդ համակարգը ձևավորենք»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը դրական է գնահատում Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, քանի որ այն համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։

«Կարծում եմ, որ շատ կարևոր քայլ ենք անում այն առումով, որ երբ այդ օրենքը վերջնական ուժի մեջ կմտնի, մենք մի կարևոր ծառայություն մատուցած կլինենք մեր ժողովրդին։ Որն է այդ ծառայությունը, որ մենք, այդ թվում արտաքին հարաբերությունների ամբողջական «մենյու» առաջարկած կլինենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա մեզ հնարավորություն կտա ավելի քաղաքական դարձնել մեր քաղաքական կյանքը և բովանդակային քննարկումների վրա ավելի շատ կենտրոնանալով այդ տրամաբանությամբ կարևոր եմ համարում օրենքի ընդունումը»,- նշել է վարչապետը։

Միևնույն ժամանակ, վարչապետը ընդգծեց, որ պետք է ճիշտ սպասումներ ձևավորել, որպեսզի քաղաքացիները չկարծեն, թե այս որոշմամբ Հայաստանը դարձավ Եվրամիության անդամ կամ թեկնածու երկիր։

«Սա կարևոր քայլ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենանք։ Կարծում եմ՝ սա նաև անվտանգային առումով ևս շատ կարևոր կոմպոնենտ է, որովհետև այդ բալանսները, կարծում եմ, ուղիղ ազդեցություն են ունենում անվտանգային միջավայրի վրա»,- հավելել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում պարտվել է աշխարհի 96-րդ ռակետին

01:12 13.02.2025

Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում պարտվել է աշխարհի 96-րդ ռակետին

Ֆրանսիայի Մարսել քաղաքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երկրորդ տուրի խաղում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանով, որ ներկայացնում է Ռուսաստանը, պարտվել է սերբ Համադ Մեջեդովիչին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով՝ հօգուտ սերբ թենիսիստի։ Խաչանովը 28 տարեկան է և ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 21-րդ տեղը։ ...

Գազայում պատերազմը կվերսկսվի, եթե ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը չազատի պատանդներին. Կաց

00:55 13.02.2025

Գազայում պատերազմը կվերսկսվի, եթե ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը չազատի պատանդներին. Կաց

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը պատանդներ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ ազատ չարձակի իսրայելցի առևանգվածներին, ապա նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ եթե Գազայում […] ...

Զելենսկին նշել է հրադադարի պայմանը

00:32 13.02.2025

Զելենսկին նշել է հրադադարի պայմանը

Բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարն անհնար է առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների։ «Հրադադար չի լինի միայն հանուն հրադադարի: Հրադադարը կարող է լինել պատերազմի թեժ փուլի ավարտի մաս: Եվ հետո պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները: Առանց անվտանգության երաշխիքի … ոչ, այն անհնար է»,- ասել է նա: Մոսկվան […] ...

ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործը

00:01 13.02.2025

ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործը

ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկի գործը կարճվել է, նա ազատության մեջ է: Այս մասին TASS-ին հայտնել է նրա ֆրանսիացի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։ «Ալեքսանդրի դեմ գործը փակվել է, իմ տեղեկություններով՝ նա արդեն ազատության մեջ է»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մոտ ժամանակներս նրան կուղարկեն Ռուսաստան, ասել է փաստաբանը։ Վիննիկը ձերբակալվել էր կրիպտո խարդախության համար: Ավելի վաղ SHANTNEWS.am […] ...

Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր. Սպերցյան

23:49 12.02.2025

Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր. Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Sport24-ին, խոսել է ազգային թիմի նպատակների մասին: Սպերցյանին հարցրել են, թե Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է, ե՞րբ թիմը կկարողանա մասնակցել խոշոր մրցաշարի: «Դա մեր թիմի երազանքն է, մենք իսկապես ուզում ենք դա: Երբեմն ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ուզում: Դժվար խաղեր են լինում, […] ...

Արդյո՞ք Ալիևն է օգնել Աղալարովին խուսափել Մոսկվայում ահաբեկչությանը մեղսակից լինելու համար պատժից

23:39 12.02.2025

Արդյո՞ք Ալիևն է օգնել Աղալարովին խուսափել Մոսկվայում ահաբեկչությանը մեղսակից լինելու համար պատժից

Ադրբեջանցի միլիարդատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին սկեսրայր Արաս Աղալարովից հանվել են բոլոր տեսակի մեղադրանքներն անցած տարվա ապրիլին իրեն պատկանող մերձմոսկովյան «Կրոկուս սիթի սենթր» համերգասրահում տեղի ունեցած ահաբակչության հետ կապված: Քրեական գործով նա այժմ անցնում է որպես տուժող: Ինչու՞մ էր կասկածվում Աղալարովը և ի՞նչ կորոստ է կրել Աղալարովը ահաբեկչության ընթացքում, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ […] ...

BACK_TO_TOP