18:17 12.02.2025
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված են պետության կողմից: Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող կազմակերպությունը, իհարկե, համաձայնեցնելով թանգարանի հետ, ըստ ժամանակացույցի իրականացնում է բնականոն աշխատանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թե՛ հուշահամալիրի տարածքի, թե՛ թանգարանի համար ստեղծվելու են արդիական ու հարմար պայմաններ:
Անդրադառնալով աշխատանքների իրականացման ժամկետներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և կավարտվեն 2026 թվականին:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից շուրջ 743 մլն ՀՀ դրամ է հատկացվել։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:
00:01 13.02.2025
ԱՄՆ-ը կարճել է Ալեքսանդր Վիննիկի դեմ գործը23:49 12.02.2025
Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր. Սպերցյան«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Sport24-ին, խոսել է ազգային թիմի նպատակների մասին: Սպերցյանին հարցրել են, թե Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է, ե՞րբ թիմը կկարողանա մասնակցել խոշոր մրցաշարի: «Դա մեր թիմի երազանքն է, մենք իսկապես ուզում ենք դա: Երբեմն ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ուզում: Դժվար խաղեր են լինում, […] ...
23:39 12.02.2025
Արդյո՞ք Ալիևն է օգնել Աղալարովին խուսափել Մոսկվայում ահաբեկչությանը մեղսակից լինելու համար պատժիցԱդրբեջանցի միլիարդատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին սկեսրայր Արաս Աղալարովից հանվել են բոլոր տեսակի մեղադրանքներն անցած տարվա ապրիլին իրեն պատկանող մերձմոսկովյան «Կրոկուս սիթի սենթր» համերգասրահում տեղի ունեցած ահաբակչության հետ կապված: Քրեական գործով նա այժմ անցնում է որպես տուժող: Ինչու՞մ էր կասկածվում Աղալարովը և ի՞նչ կորոստ է կրել Աղալարովը ահաբեկչության ընթացքում, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ […] ...
23:16 12.02.2025
Զելենսկին, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […] ...
23:02 12.02.2025
Ուշացած էր. Կարեն Սարգսյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագծի ընդունման մասինԽորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Այս նախագծի շուրջ ծայրահեղ տարբեր տեսակետներ հնչեցին: Քաղաքական դաշտի մի հատվածը Հայաստանի համար սա դիտարկում է լինելությանը սպառնացող վտանգ, մի հատվածն էլ Եվրամիությունում է տեսնում մեր երկրի խնդիրների լուծման բանալին: Թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը: ...
22:47 12.02.2025
Նեյմարի տխուր վիճակագրությունըԲրազիլիայի առաջնության 8-րդ տուրի «Սանտոս»-«Նովորիզոնտինո» խաղը գոլազուրկ ոչ-ոքի է ավարտվել: Խաղին մասնակցել է նաև Նեյմարը: Բրազիլական Lance կայքը հաշվարկել է ֆուտբոլիստի վիճակագրությունը հանդիպմանը: 33-ամյա հարձակվողը դարպասին կատարել է ընդամենը մեկ հարված, որը շեղ է ստացվել: Նրա 28 փոխանցումներից հաջող են ստացվել 22-ը, իսկ 16 մենապայքարներից 12-ում (75%) ֆուտբոլիստը պարտվել է: Նեյմարը նաև 24 անգամ գնդակ […] ...
22:34 12.02.2025
Հայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու ԶելենսկինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […] ...