17:56 12.02.2025
Հայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին:
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ»,–ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ երկրներն ունենում են հարկային մեկ միասնական համակարգ:
«Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, պետք է հարկվենք, պետք է մենք բոլորս պատշաճ հարկվենք: Հարկը մարդու ձեռքից տանել չէ, քանի որ այդ հարկերով այդ նույն մարդկանց կարիքներն են հոգում: Ինչքան էլ ասեն՝ պարգևավճար է տրվում, այդ ամեն ինչը պետական բյուջեի չնչին տոկոսն է: Տնտեսական ցանկացած բանաձևի մեջ գործառնական անխուսափելի ծախսեր կան: Եկեք չխառնենք ամեն ինչ իրար»,–ասել է Փաշինյանը:
Նա շեշտել է, որ այդ հարկերից գոյացած գումարներով ճանապարհ է կառուցվում ու շատ այլ խնդիրներ են լուծվում: Եվ դա պետական պարտավորություն է:
«Երկարաժամկետում իմ կարծիքն այն է, որ մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք շրջանառության հարկից: Կամ ավելացված արժեքի հարկից պետք է հրաժարվենք, որն իրատեսական չէ: Չենք կարող մեր տնտեսության՝ հարկեր գեներացնող ամենամեծ հատվածը դնենք, փոխենք: Չենք կարող դրանից հրաժարվել, որովհետև առնվազն մի քանի տարի մենք ճեղք կունենանք: Երկարաժամկետում, միջնաժամկետում մենք պետք է ընդհանրապես շրջանառության հարկից հրաժարվենք»,–ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է նաև հարկերի հաշվառումը հնարավորինս պարզ դարձնելու անհրաժեշտությունը:
22:47 12.02.2025
Նեյմարի տխուր վիճակագրությունըԲրազիլիայի առաջնության 8-րդ տուրի «Սանտոս»-«Նովորիզոնտինո» խաղը գոլազուրկ ոչ-ոքի է ավարտվել: Խաղին մասնակցել է նաև Նեյմարը: Բրազիլական Lance կայքը հաշվարկել է ֆուտբոլիստի վիճակագրությունը հանդիպմանը: 33-ամյա հարձակվողը դարպասին կատարել է ընդամենը մեկ հարված, որը շեղ է ստացվել: Նրա 28 փոխանցումներից հաջող են ստացվել 22-ը, իսկ 16 մենապայքարներից 12-ում (75%) ֆուտբոլիստը պարտվել է: Նեյմարը նաև 24 անգամ գնդակ […] ...
22:34 12.02.2025
Հայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու ԶելենսկինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […] ...
22:22 12.02.2025
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրումՎերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում […] ...
22:12 12.02.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է TASS-ը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփը մտադիր է դրա արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ ...
22:06 12.02.2025
Պուտինն ու Թրամփը քննարկել են ՌԴ և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցըԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […] ...