21:23 12.02.2025
Կայացել է Իսպանիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը, ձևավորվել են հետևյալ զույգերը։
«Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների օրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։
Քառորդ եզրափակչում «Ատլետիկոն» 5։0 հաշվով հաղթել էր «Խետաֆեին», «Ռեալը»՝ «Լեգանեսին» (3։2), «Բարսելոնան»՝ «Վալենսիային» (5։0), իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝ «Օսասունային» (2։0)։
03:24 13.02.2025
Կալիֆորնիայի ափերի մոտ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվելԱմերիկյան ռազմական EA-18G Growler ինքնաթիռը Կալիֆորնիայի ափերի մոտ ընկել է Խաղաղ օվկիանոսը։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգո ծովածոցում՝ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն կայանի մոտ։ Երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտ անել: Որոշ ժամանկ ջրում մնալուց հետո նրանց փրկել է ձկնորսական նավի անձնակազմը: Ներկա պահին դեպքի վայրում […] ...
03:07 13.02.2025
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել. կան տուժածներՖրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Ici ռադիոկայանը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Օլիմպիական ավանում գտնվող բար-ռեստորանի ուղղությամբ նետել են նռնակ: Պայթյունի հետևանքով վիրավորված 12 մարդկանցից երկուսի վիճակը ծանր է, մեկինը՝ կրիտիկական: Գրենոբլի քաղաքապետը դատապարտել է «աննախադեպ բռնության հանցավոր արարքը»։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են 80 […] ...
02:53 13.02.2025
ՉԼ. «Մոնակոն» պարտվել է «Բենֆիկային»Ֆրանսիական «Մոնակոն» Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում պարտվել է պորտուգալական «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով։ Այս խաղում միակ գոլը 48-րդ րոպեին խփել է Վանգելիս Պավլիդիսը։ 52-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ալի Մուսրատին։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին Պորտուգալիայում՝ Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում։ ...
02:38 13.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
02:28 13.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
02:22 13.02.2025
Թրամփն ասել է, որ ակնկալում է ավելի շատ հեռախոսազանգեր Պուտինի հետ և փոխադարձ այցերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […] ...