Մայրս զայրանում է, երբ իմ մասին ինչ-որ բան է տեսնում գրած. Սպերցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
--7.91 oC

Մայրս զայրանում է, երբ իմ մասին ինչ-որ բան է տեսնում գրած. Սպերցյան

21:49 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ ծնողները ցավագին են ընդունում իր հասցեին հնչեցրած քննադատությունը։

«Ես վաղուց դադարել եմ իմ մասին որևէ բան կարդալ, բայց ընդհանուր առմամբ դեռ նորմալ եմ վերաբերվում քննադատությանը: Ծնողներիս համար է դժվար. երբ մայրս ինչ-որ բան է տեսնում իմ մասին, բարկանում է: Սա է ֆուտբոլը, դա նորմալ է: Բայց երբեմն նաև զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ մեկ վատ խաղով մոռանում այն ​​ամենը, ինչ արվել է թիմում չորս տարի խաղալու արդյունքում»,- ասել է Էդուարդ Սպերցյանը Championat-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալիֆորնիայի ափերի մոտ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

03:24 13.02.2025

Կալիֆորնիայի ափերի մոտ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ամերիկյան ռազմական EA-18G Growler ինքնաթիռը Կալիֆորնիայի ափերի մոտ ընկել է Խաղաղ օվկիանոսը։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգո ծովածոցում՝ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն կայանի մոտ։ Երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտ անել: Որոշ ժամանկ ջրում մնալուց հետո նրանց փրկել է ձկնորսական նավի անձնակազմը: Ներկա պահին դեպքի վայրում […] ...

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

03:07 13.02.2025

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Ici ռադիոկայանը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Օլիմպիական ավանում գտնվող բար-ռեստորանի ուղղությամբ նետել են նռնակ: Պայթյունի հետևանքով վիրավորված 12 մարդկանցից երկուսի վիճակը ծանր է, մեկինը՝ կրիտիկական: Գրենոբլի քաղաքապետը դատապարտել է «աննախադեպ բռնության հանցավոր արարքը»։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են 80 […] ...

ՉԼ. «Մոնակոն» պարտվել է «Բենֆիկային»

02:53 13.02.2025

ՉԼ. «Մոնակոն» պարտվել է «Բենֆիկային»

Ֆրանսիական «Մոնակոն» Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում պարտվել է պորտուգալական «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով։ Այս խաղում միակ գոլը 48-րդ րոպեին խփել է Վանգելիս Պավլիդիսը։ 52-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ալի Մուսրատին։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին Պորտուգալիայում՝ Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում։ ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

02:38 13.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

02:28 13.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Թրամփն ասել է, որ ակնկալում է ավելի շատ հեռախոսազանգեր Պուտինի հետ և փոխադարձ այցեր

02:22 13.02.2025

Թրամփն ասել է, որ ակնկալում է ավելի շատ հեռախոսազանգեր Պուտինի հետ և փոխադարձ այցեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […] ...

BACK_TO_TOP