Պետք է Ուսմանին հարցնեմ, թե ինչն է կերել ամանորի ժամանակ. Լուիս Էնրիկե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 02 2025
  • $
    396.42
  • RUBLE
    4.33
  • 412.99
WEATHER
+6.09 oC

Պետք է Ուսմանին հարցնեմ, թե ինչն է կերել ամանորի ժամանակ. Լուիս Էնրիկե

09:35 13.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին, որը 2025 թվականին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:

«Պետք է Ուսմանին հարցնեմ, թե ինչն է կերել ամանորի ժամանակ: Նա շատ վստահ է խաղում: Նախորդ մրցաշրջանում էլ Դեմբելեն լավ արդյունքներ էր գրանցում, սակայն այս տարի ավելի ուժեղ է դարձել: Նկատվում է, թե ինչպես են թիմակիցները նրան փնտրում խաղադաշտում: Ուսմանը կատարյալ է»,- իսպանացու խոսքերը մեջբերում է RMC Sport-ը:

Դեմբելեն գոլ է խփել վերջին 8 խաղերից յուրաքանչյուրում: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 28 խաղում աչքի է ընկել 23 գոլով ու 6 գոլային փոխանցումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում

17:37 13.02.2025

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով` բախվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

«Միլանի» պարտությունն ու մյուս արդյունքները

17:30 13.02.2025

«Միլանի» պարտությունն ու մյուս արդյունքները

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Միլանը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է Ռոտերդամի «Ֆեյենորդին»։ Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության է մատնել «Սելթիկին»։ «Բենֆիկան» էլ 1-0 հաշվով հաղթել է «Մոնակոյին», որը երկրորդ կեսի գրեթե մեկնարկից խաղացել է 10 ֆուտբոլիստով։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին։ ...

Ինչո՞ւ է կարևոր վերահսկել երեխաների առցանց ակտիվությունը

17:24 13.02.2025

Ինչո՞ւ է կարևոր վերահսկել երեխաների առցանց ակտիվությունը

Երևանի և մարզերի տարբեր դպրոցների 10-16 տարեկան աշակերտները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մասնակցել են «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Դպրոցականներին են ներկայացվել համացանցային անվտանգության խնդիրներն ու հնարավոր լուծումները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քաղաքացին Արմավիր-Հացիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել

17:17 13.02.2025

Քաղաքացին Արմավիր-Հացիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։ Հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ […] ...

Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

17:11 13.02.2025

Ապամոնտաժվել է Աբովյան քաղաքի բենզալցակայաններից մեկը. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ թիվ 15 հասցեում շահագործվող բենզալցակայանը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Արդյունքում, արձանագրված իրավախախտումների […] ...

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

17:05 13.02.2025

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ակումբին չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։ «Ֆավորիտների թվում լինելու համար պետք է մի քանի տարի հասնես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ մենք դա չենք արել։ Ավելի լավը դառնալու համար ընթացիկ մրցաշրջանում մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Որքան էլ մեծ լինի ոգևորությունը և որքան էլ լավ խաղանք, «Բարսելոնան» ֆավորիտ […] ...

BACK_TO_TOP