Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
--3.91 oC

Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

16:50 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններ:

WebEx Technologies ընկերության պատասխանատուների խոսքով՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում:

Կարևորելով նոր համակարգի գործարկումը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար:

«Տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակը թանգարանային ոլորտի կառավարման արդյունավետության բարելավումն է։ Էլեկտրոնային հարթակը պետք է քաղաքացիներին և զբոսաշրջիկներին բարձրակարգ ծառայություն մատուցի, որպեսզի օգտվելով այս գործիքից՝ նրանք մշակութային ժառանգությանը հաղորդակցվեն ավելի հեշտ ու հարմար եղանակով: Համակարգից օգտվող հազարավոր շահառուների սպասարկումը պատասխանատու աշխատանք է, և ընթացքում համակարգը կարող է ունենալ նաև լավարկումների և տեխնիկական հնարավորությունների զարգացման կարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով համակարգի շարունակական ընդլայնման և տեխնիկական բարելավման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ համակարգի մեկնարկը տրվել էր 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանում բացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքով:

Museumsarmenia.am կայքի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի ստանում է համապարփակ տեղեկատվություն թանգարանների, արգելոց-թանգարանների, ինչպես նաև դրանցում գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև կարողանում է էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: App Store-ում և Google Play-ում արդեն հասանելի է նաև միասնական ավտոմատացված համակարգի Museum Armenia բջջային հավելվածը:

ԿԳՄՍ նախարարը խրախուսել է նաև համակարգում համայնքային և մասնավոր թանգարանների ներգրավվածությունը. «Որքան ավելի շատ թանգարաններ միանան համակարգին, այնքան ավելի լավ»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թանգարանների մուտքի կառավարման համակարգերին՝ տուրնիկետների, QR կոդի և այլ միջոցների կիրառմամբ:

Նշենք՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման համակարգերից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է, որի միջոցով իրականացվում են կարգաբերումները, մուտքագրվում է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվում է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվում է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվում են հաշվետվությունները, ապահովվում է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն:

Մուտքի հասանեիության վերահսկման և կառավարման համակարգը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև առցանց հերթագրման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուշացած էր. Կարեն Սարգսյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագծի ընդունման մասին

23:02 12.02.2025

Ուշացած էր. Կարեն Սարգսյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագծի ընդունման մասին

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Այս նախագծի շուրջ ծայրահեղ տարբեր տեսակետներ հնչեցին: Քաղաքական դաշտի մի հատվածը Հայաստանի համար սա դիտարկում է լինելությանը սպառնացող վտանգ, մի հատվածն էլ Եվրամիությունում է տեսնում մեր երկրի խնդիրների լուծման բանալին: Թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը: ...

Նեյմարի տխուր վիճակագրությունը

22:47 12.02.2025

Նեյմարի տխուր վիճակագրությունը

Բրազիլիայի առաջնության 8-րդ տուրի «Սանտոս»-«Նովորիզոնտինո» խաղը գոլազուրկ ոչ-ոքի է ավարտվել: Խաղին մասնակցել է նաև Նեյմարը: Բրազիլական Lance կայքը հաշվարկել է ֆուտբոլիստի վիճակագրությունը հանդիպմանը: 33-ամյա հարձակվողը դարպասին կատարել է ընդամենը մեկ հարված, որը շեղ է ստացվել: Նրա 28 փոխանցումներից հաջող են ստացվել 22-ը, իսկ 16 մենապայքարներից 12-ում (75%) ֆուտբոլիստը պարտվել է: Նեյմարը նաև 24 անգամ գնդակ […] ...

Հայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Զելենսկին

22:34 12.02.2025

Հայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […] ...

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում

22:22 12.02.2025

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում […] ...

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

22:12 12.02.2025

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է TASS-ը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփը մտադիր է դրա արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ ...

SHANTNEWS

22:00 12.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP