15:15 12.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված վարույթներին:
Սևակ Պողոսյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազների հսկողության ներքո գտնված քրեական վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 672 վարույթ՝ 731 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 566 վարույթ՝ 635 անձի վերաբերյալ): 2024 թվականին դատարանում ավարտվել է 617 անձի վերաբերյալ 585 գործ (2023 թվականին` 382 գործ՝ 402 անձի վերաբերյալ):
Հանրապետության գլխավոր դատախազը, ի թիվս այլնի, դատախազներին հանձնարարել է 2025 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը: «Քաղաքացիների կողմից մեզ ուղղված բողոքները կարդում եմ անձամբ, ըստ դրա հստակեցնում եմ ձեզ ուղղված իմ պահանջները, առաջնահերթությունները: Դատախազության կադրային քաղաքականությունն էլ իրականացվում է յուրաքանչյուր դատախազի աշխատանքի որակի գնահատման հիման վրա: Ի՞նչ եմ ակնկալում յուրաքանչյուր դատախազից՝ անտարբեր չլինել ձեր աշխատանքի նկատմամբ, լինել պատասխանատու. յուրաքանչյուր վարույթ մարդու ճակատագիր է»,- նշել է Աննա Վարդապետյանն ու մի շարք ուղղություններով տվել հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:
19:25 12.02.2025
Շիրակի Հովիտ գյուղում միկրոավտոբուս է այրվել10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ20:31 12.02.2025
ՌԱԿ կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների ներկայացուցիչներինՀնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև […] ...
20:20 12.02.2025
Ամենաուժեղ հարվածը Քոնոր Մաքգրեգորինն էր․ Դասթին ՊորյեUFC-ի մարտիկ Դասթին Պորյեն խոսել է իր ամենաուժեղ մրցակցի մասին: «Իմ մրցակիցներից ամենաուժեղ հարվածը Քոնոր Մաքգրեգորինն էր: 2014 թվականին նա ինձ սարսափելի ուժեղ հարված հասցրեց, բայց դրանից հետո երկու անգամ ծեծել եմ նրան»,- ամերիկացու խոսքերը մեջբերում է Front Office Sports-ը: Պորյեն ու Մաքգրեգորը հանդիպել են 3 անգամ: 2014-ին հաղթել է իռլանդացին, հետո՝ 2021-ին կայացած երկու […] ...
20:12 12.02.2025
Փետրվարի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց փ. 22, 24, 24/2 շենքեր, Վրացյան փ. 73 շենք, Սարի Թաղ 3-8 փողոցներ մասնակի, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11, փողոցների առանձնատներ և հարակից […] ...
19:55 12.02.2025
GITEX-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով ժամանած Համաշխարհային GITEX ցանցի ներկայացուցիչներին Դուբայի Համաշխարհային Արևտրի Կենտրոնից՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին: Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել […] ...
19:46 12.02.2025
«Ռեալը» կատարյալ խաղ անցկացրեց․ ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհունակություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից, որը ավարտել էր մադրիդցիների հաղթանակով 3:2 հաշվով: «Ես հանգիստ եմ և գոհ: Մենք փոքր առավելություն ստացանք պատասխան խաղից առաջ: Բոլոր առումներով կատարյալ հանդիպում էր: Բոլորը ջանասիրաբար աշխատում էին, շատ գոլային պահեր ստեղծեցինք: Արժանի հաղթանակ էր, պարտվում էինք, […] ...