Պեսկովը ԵՄ-ին միանալու ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
-0.91 oC

Պեսկովը ԵՄ-ին միանալու ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունք

14:58 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, Պեսկովը պատասխանել է․

«Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և այդ դիվիդենտներն առավել քան ակնհայտ են»։

Պեսկովի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև Եվրամիությանն անդամակցության գործընթացի բարդությանը։

«Մենք գիտենք բազմաթիվ երկրների փորձը, որոնք երկար հերթի մեջ են հայտնվել այս գործընթացում, որը չափվում է տասնամյակներով», – ասել է Կրեմլի խոսնակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների նամակների հետքերով դեպի բանակային դիրքեր. ՊՆ

20:46 12.02.2025

Դպրոցականների նամակների հետքերով դեպի բանակային դիրքեր. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Դպրոցականների նամակների հետքերով դեպի բանակային դիրքեր»: ...

Այժմ ամենակարևոր բանը հետևյան է, որ այս ընթացքում մեր ապրածը կարողանանք դարձնել քաղաքական կապիտալ և քաղաքական ժառանգություն, որը կծառայի ապագայի կառուցմանը. Փաշինյան

20:39 12.02.2025

Այժմ ամենակարևոր բանը հետևյան է, որ այս ընթացքում մեր ապրածը կարողանանք դարձնել քաղաքական կապիտալ և քաղաքական ժառանգություն, որը կծառայի ապագայի կառուցմանը. Փաշինյան

ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից: Տեսանյութին կից վարչապետը գրել է. «Այժմ ամենակարևոր բանը հետևյան է, որ այս ընթացքում մեր ապրածը կարողանանք դարձնել քաղաքական կապիտալ և քաղաքական ժառանգություն, որը կծառայի ապագայի կառուցմանը»: ...

ՌԱԿ կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների ներկայացուցիչներին

20:31 12.02.2025

ՌԱԿ կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների ներկայացուցիչներին

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև […] ...

Ամենաուժեղ հարվածը Քոնոր Մաքգրեգորինն էր․ Դասթին Պորյե

20:20 12.02.2025

Ամենաուժեղ հարվածը Քոնոր Մաքգրեգորինն էր․ Դասթին Պորյե

UFC-ի մարտիկ Դասթին Պորյեն խոսել է իր ամենաուժեղ մրցակցի մասին: «Իմ մրցակիցներից ամենաուժեղ հարվածը Քոնոր Մաքգրեգորինն էր: 2014 թվականին նա ինձ սարսափելի ուժեղ հարված հասցրեց, բայց դրանից հետո երկու անգամ ծեծել եմ նրան»,- ամերիկացու խոսքերը մեջբերում է Front Office Sports-ը: Պորյեն ու Մաքգրեգորը հանդիպել են 3 անգամ: 2014-ին հաղթել է իռլանդացին, հետո՝ 2021-ին կայացած երկու […] ...

Փետրվարի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:12 12.02.2025

Փետրվարի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց փ. 22, 24, 24/2 շենքեր, Վրացյան փ. 73 շենք, Սարի Թաղ 3-8 փողոցներ մասնակի, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11, փողոցների առանձնատներ և հարակից […] ...

SHANTNEWS

20:00 12.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP