Գազայում հայտնել են, որ Իսրայելը հրադադարի խախտման 270 դեպք է արձանագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+2.09 oC

Գազայում հայտնել են, որ Իսրայելը հրադադարի խախտման 270 դեպք է արձանագրել

14:18 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գազայի կառավարությունը հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի կողմից անկլավում արձանագրել է հրադադարի խախտման ավելի քան 270 դեպք: Այս մասին հայտնել է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության տնօրեն Իսմայիլ ալ Սավաբտան։

«Օկուպացիոն բանակը հրադադարի ուժի մեջ մտնելուց (հունվարի 19) ի վեր ավելի քան 270 խախտում է թույլ տվել», – մեջբերում է նրա խոսքերը Al Araby հեռուստաալիքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի Հովիտ գյուղում միկրոավտոբուս է այրվել

19:25 12.02.2025

Շիրակի Հովիտ գյուղում միկրոավտոբուս է այրվել

Փետրվարի 12-ին` ժամը 16։58-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը։ ...

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. Փաշինյան

19:19 12.02.2025

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունն ինչ փուլերով պետք է անցնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին: «Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի […] ...

Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետին

19:12 12.02.2025

Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 11-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գարիկ Ծատուրյանը։ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանին։ Ծովինար Թադևոսյանը նախ՝ շնորհավորել է հիմնարկի նորանշանակ պետին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առթիվ, ապա՝ իր […] ...

Վաղ թե ուշ մենք կմասնակցենք մեծ մրցաշարի․ Բայրամյան

19:03 12.02.2025

Վաղ թե ուշ մենք կմասնակցենք մեծ մրցաշարի․ Բայրամյան

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Բայրամյանին հարցրել են, թե ե՞րբ Հայաստանը կմասնակցի մեծ մրցաշարի։ «Ես երազում եմ դրա մասին։ Մեր ազգն ու երկիրն արժանի են մասնակցել մեծ մրցաշարի։ Հայաստանում մարդիկ անչափ սիրում են ֆուտբոլը։ Միայն կարող եմ հաջողություն մաղթել մեզ, որպեսզի դա հնարավորինս շուտ […] ...

Վարչապետը ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերն է համարում ստանդարտներին համապատասխանեցումը

18:55 12.02.2025

Վարչապետը ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերն է համարում ստանդարտներին համապատասխանեցումը

Եվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։ «Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա […] ...

Կանխարգելիչ միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում

18:49 12.02.2025

Կանխարգելիչ միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում

Փետրվարի 5-ին Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից […] ...

BACK_TO_TOP