Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Թրամփի ճնշման պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
-0.91 oC

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Թրամփի ճնշման պատճառով

13:50 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության լեզուն։ Այս մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։

«Բանակցությունները ենթադրում են պայմաններ, ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, և հայտարարված առավելագույն ճնշումը ոչ մի կերպ չի նպաստում բանակցություններին, նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։

Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը  ստորագրվեց Իրանի ջանքերի արդյունքում, բայց ամեն ինչ ավարտվեց նրանց միակողմանի դուրս գալով», – ընդգծել է կառավարության խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ։

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փետրվարի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:12 12.02.2025

Փետրվարի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց փ. 22, 24, 24/2 շենքեր, Վրացյան փ. 73 շենք, Սարի Թաղ 3-8 փողոցներ մասնակի, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11, փողոցների առանձնատներ և հարակից […] ...

SHANTNEWS

20:00 12.02.2025

SHANTNEWS

GITEX-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

19:55 12.02.2025

GITEX-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով ժամանած Համաշխարհային GITEX ցանցի ներկայացուցիչներին Դուբայի Համաշխարհային Արևտրի Կենտրոնից՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին: Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել […] ...

«Ռեալը» կատարյալ խաղ անցկացրեց․ Անչելոտի

19:46 12.02.2025

«Ռեալը» կատարյալ խաղ անցկացրեց․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհունակություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից, որը ավարտել էր մադրիդցիների հաղթանակով 3:2 հաշվով: «Ես հանգիստ եմ և գոհ: Մենք փոքր առավելություն ստացանք պատասխան խաղից առաջ: Բոլոր առումներով կատարյալ հանդիպում էր: Բոլորը ջանասիրաբար աշխատում էին, շատ գոլային պահեր ստեղծեցինք: Արժանի հաղթանակ էր, պարտվում էինք, […] ...

ՄՊՀ-ն որոշել է կարճել Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հետ կապված վարույթը

19:36 12.02.2025

ՄՊՀ-ն որոշել է կարճել Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հետ կապված վարույթը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, տեղեկացնելով, որ վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, […] ...

Շիրակի Հովիտ գյուղում միկրոավտոբուս է այրվել

19:25 12.02.2025

Շիրակի Հովիտ գյուղում միկրոավտոբուս է այրվել

Փետրվարի 12-ին` ժամը 16։58-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը։ ...

BACK_TO_TOP