ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.56
  • RUBLE
    4.22
  • 411.39
WEATHER
+5.09 oC

ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

13:21 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ 7 պատգամավոր։ Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին։Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։

Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։  Օրենքի վերջանական տարբերակը, որը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, ունի հետևյալ բովանդակությունը․ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր՝ հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետք է երկարաժամկետում հրաժարվենք շրջանառության հարկից. Նիկոլ Փաշինյան

17:56 12.02.2025

Պետք է երկարաժամկետում հրաժարվենք շրջանառության հարկից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ:»,–ասել է […] ...

Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում

17:45 12.02.2025

Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Մեր մարզիկները 1120 միավորով սահմանել են Եվրոպայի ռեկորդ։ ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

17:39 12.02.2025

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ Սերգեյ Սարաջյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր երաժշտական և մանկավարժական գործունեությունը ոչ միայն զգալիորեն հարստացրել է Հայաստանի մշակութային կյանքը, այլև դարձել է օրինակ բազմաթիվ երաժիշտ սերունդների համար։ Դուք ոգեշնչում, կրթում և բացահայտում եք երաժշտության աշխարհը նոր տաղանդների համար՝ օգնելով […] ...

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե

17:33 12.02.2025

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացումը և գերիների փոխանակումը, հայտնում է շարժումը։ «Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կահիրե և սկսել հանդիպումներ Եգիպտոսի պաշտոնյաների հետ՝ տեխնիկական խմբերի և միջնորդների միջոցով հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի կատարման վերահսկման շրջանակներում», – ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: ...

Համայնքային ոստիկանները կանխել են վիճաբանությունը․ մասնակիցները ներկայացվել են նախաքննական մարմին

17:28 12.02.2025

Համայնքային ոստիկանները կանխել են վիճաբանությունը․ մասնակիցները ներկայացվել են նախաքննական մարմին

Փետրվարի լույս 11-ի գիշերը Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Մսի կոմբինատ թաղամաս շտապ ոստիկան մոտենա։ Մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները նկատել են վիճաբանող քաղաքացիների, որոնցից երկուսի մոտ՝ մահակ, իսկ մեկի մոտ՝ խոհանոցային դանակ կա։ Ոստիկանները կանխել են վիճաբանությունը, իսկ ժամանած շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 46-ամյա մի տղամարդու։ Մարմնական […] ...

Ա սերիայում չեմպիոնական պայքարը սրվում է

17:23 12.02.2025

Ա սերիայում չեմպիոնական պայքարը սրվում է

Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում երկրի չեմպիոն Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-1 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» դեմ խաղում։ «Ինտերի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել էր 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դեղին քարտ էր […] ...

BACK_TO_TOP