13:08 12.02.2025
Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։
Մարզերում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ18:17 12.02.2025
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման համար հատկացվել է շուրջ 743 մլն դրամՀայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված են պետության կողմից: Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող […] ...
18:11 12.02.2025
Կոնստանտինոս Տասուլասը Հունաստանի նոր նախագահն էՀունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին խոսնակ Կոնստանտինոս Տասուլասին։ Իշխող Պահպանողական կուսակցության թեկնածու Տասուլասը 300 տեղանոց խորհրդարանում ստացել է 160 ձայն: Տասուլասն այդ պաշտոնում կփոխարինի Կատերինա Սակելլարոպուլուին, որի լիազորությունների ժամկետը լրանում է մարտի 13-ին: Երդման արարողությունը տեղի կունենա նույն օրը: ...
18:05 12.02.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ուսանողներին ներկայացրել է շինարարական ծրագրերի իրականացման առանձնահատկություններըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մի խումբ երիտասարդների ներկայացրել է շինարարական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» սեմինարի շրջանակում նա ուսանողներին բացատրել է պետական ծրագրերի դեպքում կառուցապատման գործընթացի փուլերը, բոլոր մասնակիցների գործառույթները և այն մեխանիզմները, որոնք ներդրվում են քաղաքաշինական […] ...
17:56 12.02.2025
Պետք է երկարաժամկետում հրաժարվենք շրջանառության հարկից. Նիկոլ ՓաշինյանՀայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ»,–ասել է […] ...
17:45 12.02.2025
Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունումԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Մեր մարզիկները 1120 միավորով սահմանել են Եվրոպայի ռեկորդ։ ...