13:00 12.02.2025
Ադրբեջանը էլեկտրատեխնիկայի երկրորդ խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ երկրի էներգետիկայի նախարարությանը 1 մլն մանաթին համարժեք դոլար հատկացնելու և Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Միջոցները նախատեսված են եղել Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և առաքման համար։ Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն այդ երկիր է ուղարկվել փետրվարի 7-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը ներառում է ավելի քան 52 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 17 տրանսֆորմատոր։
18:44 12.02.2025
Հուսով եմ` Դոհայում կնվաճեմ 100-րդ տիտղոսս․ Ջոկովիչ10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ18:55 12.02.2025
Վարչապետը ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերն է համարում ստանդարտներին համապատասխանեցումըԵվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։ «Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա […] ...
18:49 12.02.2025
Կանխարգելիչ միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքումՓետրվարի 5-ին Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից […] ...
18:44 12.02.2025
Հուսով եմ` Դոհայում կնվաճեմ 100-րդ տիտղոսս․ Ջոկովիչ«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտնել է վնասվածքից ապաքինվելու և Դոհայի ATP-500 կարգի մրցաշարին մասնակցելու մասին: «Բժիշկներն ինձ թույլ են տվել վերադառնալ կորտ։ Դոհայի մրցաշարը կմեկնարկի մի քանի օրից։ Փառք Աստծո, հաջողվեց շուտ վերականգնվել։ Վերջին տարիներին հաճախ եմ վնասվածքներ ստանում։ Հավանաբար, դա տարիքի հետևանքն է, սակայն, բարեբախտաբար, մարմինս դեռ ենթարկվում է ինձ։ Հուսով […] ...
18:37 12.02.2025
2024 թվականին հիմնանորոգվել է Մ-3, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի կմ116+790- կմ128+718 հատվածը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ 2024 թվականին հիմնանորոգվել է Մ-3, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի կմ116+790- կմ128+718 հատվածը։ Նորոգված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 11.8կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։ ...
18:30 12.02.2025
Արտաշատում 34-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել մորն ու 2 անչափահաս դուստրերինԱյսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Պարգև Չ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ինչից հետո ավտոմեքենան հայտնվել է բնակչի տան հողամասում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած […] ...
18:24 12.02.2025
«Բորուսիան» և «Յուվենտուսը» հաղթանակներ են տարել․ Չեմպիոնների լիգաՉեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրի համար առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» Պորտուգալիայում 3:0 հաշվով պարտության է մատնել Լիսաբոնի «Սպորտինգին»։ Գերմանական թիմի գոլերը խփլ են գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, գերմանացի կիսապաշտպաններ Պասկալ Գրոսն ու Քարիմ Ադեյեմին։ Թուրինի «Յուվենտուսն» էլ ընդունել էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» և հաղթել է 2:1 հաշվով։ Իտալական թիմից աչքի են ընկել ամերիկացի […] ...