12:30 12.02.2025
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նորակոչիկների հագեցած առօրյան։ Գերատեսչության պաշտոնական էջում ներկայացվել է համապաասխան տեսանյութ։
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ17:56 12.02.2025
Պետք է երկարաժամկետում հրաժարվենք շրջանառության հարկից. Նիկոլ ՓաշինյանՀայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ:»,–ասել է […] ...
17:45 12.02.2025
Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունումԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Մեր մարզիկները 1120 միավորով սահմանել են Եվրոպայի ռեկորդ։ ...
17:39 12.02.2025
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ Սերգեյ Սարաջյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր երաժշտական և մանկավարժական գործունեությունը ոչ միայն զգալիորեն հարստացրել է Հայաստանի մշակութային կյանքը, այլև դարձել է օրինակ բազմաթիվ երաժիշտ սերունդների համար։ Դուք ոգեշնչում, կրթում և բացահայտում եք երաժշտության աշխարհը նոր տաղանդների համար՝ օգնելով […] ...
17:33 12.02.2025
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է ԿահիրեՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացումը և գերիների փոխանակումը, հայտնում է շարժումը։ «Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կահիրե և սկսել հանդիպումներ Եգիպտոսի պաշտոնյաների հետ՝ տեխնիկական խմբերի և միջնորդների միջոցով հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի կատարման վերահսկման շրջանակներում», – ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: ...
17:28 12.02.2025
Համայնքային ոստիկանները կանխել են վիճաբանությունը․ մասնակիցները ներկայացվել են նախաքննական մարմինՓետրվարի լույս 11-ի գիշերը Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Մսի կոմբինատ թաղամաս շտապ ոստիկան մոտենա։ Մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները նկատել են վիճաբանող քաղաքացիների, որոնցից երկուսի մոտ՝ մահակ, իսկ մեկի մոտ՝ խոհանոցային դանակ կա։ Ոստիկանները կանխել են վիճաբանությունը, իսկ ժամանած շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 46-ամյա մի տղամարդու։ Մարմնական […] ...
17:23 12.02.2025
Ա սերիայում չեմպիոնական պայքարը սրվում էԻտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում երկրի չեմպիոն Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-1 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» դեմ խաղում։ «Ինտերի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել էր 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դեղին քարտ էր […] ...